Հիլարի Քլինթոն. Իրանի հետ բանակցությունների դուռը բաց է մնում22 հուլիսի 2009 - 22:48 AMT PanARMENIAN.Net - Թաիլանդում Խաղաղօվկիասնոսյան տարածաշրջանի տնտեսական համագործակցության երկրների կազմակերպության խորհրդաժողովին մասնակցող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չորեքշաբթի օրը ելույթ է ունեցել տեղի հեռուստատեսությամբ: Խոսելով համաշխարհային հանրության հատուկ տագնապը հարուցող խնդիրների մասին, ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նշել է Թեհրանի միջուկային ծրագիրը: Ընդ որում, Քլինթոնը մատնանշել է Պարսկական ծոցի տարածաշրջանում Վաշինգտոնի դաշնակիցների պաշտպանունակության մակարդակը բարձրացնելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը, այն դեպքում, եթե Թեհրանը շարունակի ներկա գիծը:Ամերիկան շարունակում է «դռները բաց պահել» Իրանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների համար, շարունակել է պետքարտուղարը: Սակայն, նա նախազգուշացրել է, որ «Իրանում միջուկային սպառազինությունների հայտնվելը ապակառուցողական գործողությունների տեղիք կտա»: Եթե ԱՄՆ-ը տարածաշրջանի վրա բացի «պաշտպանողական անձրեւանոցը», միջուկային սպառազինությունների ստեղծումը հազիվ թե ամրապնդի Իրանի անվտանգությունը, ամփոփել է Հիլարի Քլինթոնը, հաղորդում է VOA News-ը: ԱՄՆ-ը եւ վերջինիս արեւմտյան դաշնակիցներն Իրանին բազմիցս հրավիրել են բանակցությունների սեղանի շուրջ քննարկել իր կողմից իրականացվող միջուկային ծրագիրը: Թեհրանը հերքում է միջուկային զենք ձեռքբերելու փորձերի մեղադրանքները, հայտարարելով, որ իր ծրագիրը բացառապես միայն խաղաղ նպատակներ է հետապնդում: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Բաքվում հայտարարել են, որ Արցախի ղեկավարների շինծու գործերը շուտով կուղարկվեն դատարան Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ Երևանում հայտնաբերել են ԱՄՆ–ի իրավապահ մարմինների կողմից հետախուզվող անձին Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ Երևան-Ապարան ճանապարհը փակած վարդենուտցիները բացել են այն` վարչապետի հետ հանդիպելու պայմանով Նրանք դժգոհ են, որ համայնքի հողերը պետությունը ճանաչել է հանրային գերական շահ և շուկայականից ցածր գներով ցանկանում է գնել AKNEYE ֆիջիթալ տարածքում կայացել է Վենետիկի բիենալեին ՀՀ 1-ին մասնակցությանը նվիրված միջոցառում Օլգա Պևզները «վերստեղծել է» հայկական պատը, և նկարները թվային տարբերակով ցուցադրվել են սրահում |