Կովկասում նոր պատերազմի կանխատեսումները չիրականացան, սակայն «հավանականությունը պահպանվում է»

PanARMENIAN.Net - Կովկասում նոր պատերազմի կանխատեսումները չիրականացան, սակայն «հավանականությունը պահպանվում է», ասել է ՌԴ նախագահի նախկին խորհրդական, Տնտեսական վերլուծության ինստիտուտի նախագահ Անդրեյ Իլարիոնովը:



Նա հայտարարել էր, թե 2008թ. օգոստոսյան պատերազմի սցենարը կարող է կրկնվել այս տարվա հուլիսին, «Կովկաս 2009» ռուսական զորավարժություններից հետո: «Պատերազմն այնքանով է հավանական, քանի դեռ ՌԴ ղեկավարությունը չի հրաժարվել իր ռազմավարական պլանից, որն ուղղված է Վրաստանի քաղաքական կուրսի փոփոխման, որը իրական սպառնալիք է ներկայացնում ՌԴ-ի ավտորիտար ռեժիմի համար»,-գտնում է վերլուծաբանը:



«Այն գործողությունները, որ կատարվում են Վրաստանի տարածքում եւ նրանից դուրս միայն հաստատում են, որ պատերազմը շարունակվում է...: Ոչ միայն ռազմական գործողությունները, այլ նաեւ դիվանագիտական, տեղեկատվական, տրանսպորտային եւ այլ գործողությունները հանդիսանում են այդ գործողությունների շարունակությունը»,-ասել է ընդդիմադիրը, գրում է Newsru.com -ը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---