ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ԷԱՊԵՍ ԴՅՈՒՐԱՆՈՒՄ Է ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ ՀԱՅՍԱՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Այսօրվանից էապես դյուրանում է Միացյալ նահանգներում Հայաստանի հանրային հեռուստաընկերության ծրագրերի ընդունումը: Հեռուստաընկերության գործընկեր «ԳլոբՔասթ» ընկերությունն այսօրվանից սկսում է հանրային հեռուստաընկերության հեռարձակումը «Թելսթար 5» արբանյակով, որի ազդանշանը հասանելի է Միացյալ նահանգների ամբողջ տարածքում եւ Կանադայում: Մասնավորապես Կալիֆոռնիայի հայաշատ վայրերում միաժամանակ Հայաստանի առաջին ալիքն ընդգրկվում է տեղի ցանցերում եւ մեր հայրենակիցները կարող են օրական 19, իսկ մայիսի 20-ից` 24 ժամ հետեւել հանրային հեռուստատեսության ծրագրերին:

Հանրային հեռուստատեսության ծրագրերը Միացյալ նահանգներում եւ Կանադայում որսալու համար պետք է բաժանորդագրվել այն ցանցերին, որոնք ներառում են մեր ծրագրերը կամ գնել 60 սմ(30inch) տրամագծով արբանյակային ափսե եւ թվային տյուներ:

Տեխնիկական տվյալներն են` Թելսթար 5, տրանսպոնդեր 26, հաճախականությունը` 12152գհց (F=12152), Բեւեռացումը` հորիզոնական (H), FEC=3/4:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---