ԱԴՐԲԵՋԱՆԻ, ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՎԵՀԱԺՈՂՈՎՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՄԲ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի նախագահների երկօրյա վեհաժողովի արդյունքում ստորագրվել է համաձայնագիր` ահաբեկչության, կազմակերպված հանցագործությունների եւ թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի վերաբերյալ: Ալիեւը, Սեզերը եւ Շեւարդնաձեն Տրաբզոնում կայացած մամուլի ասուլիսում գոհունակություն են հայտնել վեհաժողովի արդյունքներից: Վրաստանի նախագահն ընդգծել է, որ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները ուղղված չեն ուրիշ երկրների դեմ, այլ պայմանավորված են տարածաշրջանում անվտանգության պաշտպանման անհրաժեշտությամբ: Համենայն դեպս, ԱՊՀ երկրների Կոլեկտիվ անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Վալերի Նիկոլայենկոն վերջերս հայտարարել էր, որ թուրք-ադրբեջանա-վրացական ահաբեկչության դեմ պայքարի մասին համաձայնագրի ստորագրումը մտահոգեցնում է Ռուսաստանյան Դաշնությանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---