ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՄԻՋԱԴԵՊ` ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Ինչպես տեղեկացնում է «Ա-Ինֆո» գործակալությունը, ապրիլի 24-ին միջադեպ է տեղի ունեցել Վրաստանի խորհրդարանում: Այն բանից հետո, երբ հայազգի պատգամավոր Վան Բայբուրդը փորձել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու հայտարարությամբ հանդես գալ` խորհրդարանի ադրբեջանցի պատգամավորները հարձակվել են նրա վրա: Քաշքշուկին խառնվել է պատգամավոր Մելիք Ռաիսյանը, որը հետ է վռնդել ադրբեջանցի խորհրդականներին, հնարավորություն տալով Վան Բայբուրդին վերջացնելու հայտարարությունը: Ըստ Վան Բայբուրդի միջադեպը չի ազդել վրաց խորհրդականների վրա:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---