ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄԿՈՒՍԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ԿՄԵԿՆԵՆ ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ԵՐԿՐԱՄԱՍ, ՈՐՊԵՍԶԻ ԾԱՆՈԹԱՆԱՆ ՏԵՂԻ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՆԵՐԻ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի Կոմունիստական կուսակցության պատվիրակությունը մայիսի սկզբին կմեկնի Կրասնոդարի երկրամաս: Ինչպես Երեւանում կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրել է կուսակցության առաջնորդ Վլադիմիր Դարբինյանը, այցի նպատակն է` տեղում ծանոթանալ իրավիճակին, որը ստեղծվել է երկրամասում տեղի ղեկավարության կողմից միգրանտների հանդեպ վտարման արշավի իրականացման կապակցությամբ: Ինչպես հայտնի է, երկրամասի նահանգապետի քաղաքականության արդյունքում լսվում են ծայրահեղական խմբավորումների հակահայկական ելույթներ: Հիշեցնենք, որ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովը Ռուսաստանի կոմունիստական կուսակցության անդամ է: Վլադիմիր Դարբինյանը տեղեկացրել է, որ ՀԿԿ ղեկավարները դիմել են ՌԴԿԿ առաջնորդներին երկրամասի ղեկավարության հետ հանդիպում կազմակերպելու խնդրանքով: Դարբինյանը հույս է հայտնել, որ հայ կոմունիստների այցը Կրասնոդար կօգնի մեղմացնել հայ համայնքի եւ տեղի ղեկավարության մեջ առաջացած լարվածությունը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---