Իրանը կվերանայի հարաբերություններն այն երկրների հետ, որոնք օժանդակել են ՄԱԳԱՏԷ-ի բանաձեւը

PanARMENIAN.Net - Իրանը կվերանայի հարաբերություններն այն երկրների հետ, որոնք օժանդակել են ՄԱԳԱՏԷ Կառավարողների խորհրդի բանաձեւը: Այդ մասին իրանական Ամուլ քաղաքում հայտնեց Իրանի խորհրդարանաի նախագահ Ալի Լարիջանին:



«Իրանի ժողովուրդը երբեք չի հրաժարվի խաղաղ միջուկային ծրագրից: Ներկայումս Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության գծով հանձնաժողովը դիտարկում է Իրանի ու ՄԱԳԱՏԷ-ի հարաբերությունների մակարդակի փոփոխման մասին հարցը»,- ասաց Լարիջանին, հաղորդում է իրանական Iribnews հեռուստատեսությունը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---