ԹՈՒՐՔԻԱՆ ԱՐԱԳԱՑՆՈՒՄ Է ԱԽԱԼՔԱԼԱՔ-ՂԱՐՍ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԸ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

PanARMENIAN.Net - Փետրվարի սկղբին Անկարայում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի տրանսպորտի նախարարների հանդիպումը: Հանդիպման անցկացման նախաձեռնող է հանդես եկել Թուրքիայի տրանսպորտային գերատեսչության ղեկավարը: Նախատեսվում է քննարկել Ղարս-Ախալքալաք երկաթուղու շինարարության հարցը: Նոր երկաթուղու շինարարությունը Անկարայի քմահաճույքն է, որը կտրականապես հրաժարվում է Թբիլիսի եւ Բաքու բեռնափոխադրումների համար օգտվել արդեն գոյություն ունեցող Էրզրում-Գյումրի երկաթուղուց: Ինչպես հայտնի է, այդ երկաթուղային հատվածի շահագործումը ենթադրում է նվազագույն տրանսպորտային ծախսեր: Էրզրում- Գյումրի ճանապարհին բավականին ուշադրություն է հատկացվում ՏՐԱՍԵԿԱ ծրագրով, որը նախատեսում է գլոբալ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացում: Նոր մայրուղու շինարարությունը, որը կնստի 800 միլիոն դոլար, նպատակ է հետապնդում մեկուսացնել Հայաստանը: Ինչին դեմ են հանդես գակիս միջազգային կազմակերպությունները եւ գերտերությունները:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---