ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ ԳԻԳԼԱ ԲԱՐԱՄԻՁԵԻ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարնաձեն ընդունել է առավելապես հայերով բնակեցված Սամցխե-Ջավախեթի մարզի նահանգապետ Գիգլա Բարամիձեի հրաժարականը: Այդ պաշտոնին է նշանակվել Վրաստանի պետական գրասենյակի Կովկասի հարցերով բյուրոյի ղեկավար Թեմուր Մոսիաշվիլին: Հիշեցնենք, որ դեռեւս անցյալ տարվա ամառվանից Բարամիձեի հրաժարականն էին պահանջում մարզի հայաբնակ շրջանների տեղական ինքնակառավարման մարմինները: Նմանատիպ պահանջով բազմիցս անգամ հանդես է եկել նաեւ Ախալքալաքի վարչակազմի ղեկավար Մելիք Ռաիսյանը, որը վրացական խորհրդարանի պատգամավոր է: Նահանգապետի պաշտոնանկությունն էր պահանջում նաեւ իշխող «Վրաստանի քաղաքացիների Միություն» կուսակցության տեղական մարզային կազմակերպությունը, որի ներկայացուցիչները գտնում են, որ Բարամիձեն «բռնազավթել է իշխանությունը, հաշվի չի նստում ոչ ոքի կարծիքի հետ եւ Թբիլիսի է ներկայացնում խեղաթյուրված տեղեկություններ մարզում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Անցյալ տարվա օգոստոսին Մելիք Ռաիսյանը հայտարարել է, որ «եթե Բարամիձեն չհեռացվի պաշտոնից, մարզում կսկսվեն բնակչության բողոքի զանգվածային գործողություններ»: Նրա խոսքերով, «Բարամիձեն առասպել է ստեղծել սեփական անփոխարինելիության մասին: Նրա կողմնակիցները պնդում են, «որ հենց որ նահանգապետը պաշտոնանկ լինի, Ջավախքը անմիջապես դուրս կգա Վրաստանի կազմից»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---