ԵՄ-ն մտահոգություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած զինվորների ձերբակալությունների կապակցությամբ

PanARMENIAN.Net -
Եվրամիությունը մտահոգություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած բարձրաստիճան զինվորականների ձերբակալությունների կապակցությամբ: Նրանք մեղադրվում են պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ: Եվրամիության ընդլայնման պատասխանատու, Եվրահանձնաժողովի անդամ Շտեֆան Ֆյուլեի հայտարարությունում կոչ է արվում այդ գործի վերաբերյալ «ազնիվ դատավարություն» անցկացնել:



Փետրվարի 24-ին ստեղծված իրավիճակի կապակցությամբ Անկարայում թուրքական բանակի պետական շտաբում տեղի ունեցավ ռազմական ղեկավարության արտակարգ նիստ, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը:

Թուրքիայում պետական հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքով փետրվարի 22-ին ձերբակալվել են տասնյակ բարձրաստիճան սպաներ, ներառյալ Թուրքիայի ռազմական ուժերի պետշտաբի պաշտոնաթող գեներալ Էրգին Սայգունին:



Ձերբակալվածների թվում են նաեւ ՌՕՈւ-ի նախկին հրամանատար, բանակի պաշտոնաթող գեներալ Իբրահիմ Ֆըրթինը, ՌԾՈւ-ի նախկին հրամանատար պաշտոնաթող ծովակալ Օզգեն Օմեկը, պաշտոնաթող գեներալ Էնգին Ալանը: Ձերբակալվել է 10-ը գնդապետ, 4 ծովակալ, 17 գեներալ: Նրանց թվում կան ինչպես պաշտոնաթող, այնպես էլ ծառայող զինվորականներ: Զինվորականների ձերբակալման գործողությունները անցկացվել էին Ստամբուլում, Անկարայում եւ Իզմիրում: Ընդհանուր առմամբ դավադրության մեղադրանքով ձերբակալվել է մոտ 50 հոգի:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---