ԱՄՆ-Ն ԱՌԱՅԺՄ ՉԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԻՐ ԶՈՐՔԵՐԸ ՏԵՂԱԿԱՅԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԵՍՊԱՆԸ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն առայժմ չի ծրագրում ամերիկյան զորքերի եւ ռազմակայանների տեղակայում Ադրբեջանի տարածքում: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, «Էխո» թերթին է հայտարարել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոս Ուիլսոնը: Նրա խոսքերով, դեռեւս Իրաքում պատերազմի սկսելուց շատ առաջ զինված ուժերի պլանավորման ամերիկյան կառույցները քննարկել են այն վայրերում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը, որտեղ հնարավոր է ընդհարում XXI դարի տարբեր սպառնալիքների հետ: «Սառը պատերազմի» ժամանակներից, նշել է Ռ.Ուիլսոնը, շուրջ 60 հազար կազմող ամերիկյան զորամասը մնում է ԳԴՀ-ում եւ մոտ 100 հազարը` Արեւմտյան Եվրոպայի այլ մասերում: «Սակայն վերջնական որոշում այն մասին, թե որտեղ մենք կկարողանայինք տեղակայել այդ զորքերը, առայժմ չի կայացվել: Ես կարող եմ ձեզ հստակորեն ասել, որ մենք առայժմ ծրագրեր չունենք ամերիկյան զորքերը եւ ռազմակայններն Ադրբեջանում տեղակայելու առնչությամբ», - նշել է դեսպանը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---