ԵՎՐՈՊԱՑԻ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՉԵՆ ԽԱՆԳԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵԽ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ12 հունիսի 2003 - 20:01 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ եւ ԵԽԽՎ դիտորդների նկատողությունները Հայաստանի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ չեն խանգարի Հայաստանի եւ Եվրոպայի Խորհրդի հարաբերությունների զարգացմանը: Ինչպես հաղորդում է «Արկա» գործակալությունը, նման կարծիք է այսօր հայտնել Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, կրքերի բորբոքումը նախագահական ընտրությունների շուրջ ժամանակի հետ հանդարտվեց եւ ամեն ինչ մտավ բնականոն հունի մեջ: Նախարարը հիշեցրել է, որ ԵԽ ներկայացուցիչները առաջարկել են լուրջ փոփոխություններ մտցնել Հայաստանի Ընտրական օրենսգրքի մեջ ընտրական գործընթացի կատարելագործման համար: «Ոչ մի խնդիր չեմ տեսնում Հայաստան-ԵԽ հարաբերություններում: Եթե ընտրությունների ընթացքում եղել են անճշտություններ եւ բացթողումներ, ապա մեր նպատակն է` շտկել դրանք, որպեսզի 4-5 տարի անց հաջորդ ընտրությունները անցկացվեն միջազգային չափանիշների համաձայն»,-ասել է Վ.Օսկանյանը: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ եւ ԵԽԽՎ համատեղ դիտորդական առաքելության մայիսի 25-ի խորհրդարնական ընտրությունների վերաբերյալ նախնական զեկույցի համաձայն, «ընտրությունները Հայաստանում քայլ առաջ հանդիսացան նախագահական ընտրությունների համեմատ, սակայն, հիմնական չափանիշներով դրանք դեռեւս չեն համապատասխանում միջազգային չափանիշներին»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Բեգլարյան. Արցախի ինքնորոշման իրավունքը ոտնահարած իշխանությունները հայտարարել են Պաղեստինի ճանաչման մասին «Երևի հաջորդ հեգնական դրվագը կլինի Պաղեստինի տեղահանված ժողովրդի վերադարձի անհրաժեշտության մասին հայտարարելը»,–գրել է նա Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Քուվեյթը և արաբական այլ երկրներ ողջունել են ՀՀ կողմից Պաղեստինի ճանաչումը Հայաստանի որոշումը ողջունել են նաև Օմանի Սուլթանությունը, Պաղեստինի ԱԳՆ-ն, Հորդանանը Միրզոյանն ու Հորդանանի փոխվարչապետը խոսել են Մերձավոր Արևելքում ու Հրվ. Կովկասում վերջին զարգացումների մասին Փոխվարչապետը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը Երևանում անօրինական գովազդային թռուցիկներ փակցնողները կտուգանվեն Տուգանքը կիրառվում նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով |