Դեկտեմբերի 5-11-ն Ադրբեջանը 100-ից ավելի անգամ խախտել է հրադադարի ռեժիմը

Դեկտեմբերի 5-11-ն Ադրբեջանը 100-ից ավելի անգամ խախտել է հրադադարի ռեժիմը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 100-ից ավելի դեպք, որոնց ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական ողղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա արձակել է շուրջ 800 կրակոց:

Ինչպես հայտնում է ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը, նշված ուղղություններում տեղակայված ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---