Լոնդոնում Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի կունենա ցեղասպանության բոլոր զոհերի հետ համերաշխության հանրահավաք

Լոնդոնում Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի կունենա ցեղասպանության բոլոր զոհերի հետ համերաշխության հանրահավաք

PanARMENIAN.Net - Հունվարի 19-ին Լոնդոնում Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի կունենա ցեղասպանության բոլոր զոհերի հետ համերաշխության հանրահավաք:

Հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության նախօրեին, հունվարի 18-ին Լոնդոնում տեղի կունենա «ՄԱԿ-ում չներկայացված ազգերի ու փոքրամասնությունների հետապնդումները Թուրքիայում, Պակիստանում, Հարավային Ամերիկայում և Իրաքում»: Խորհրդաժողովի աշխատանքին կմասնակցեն ազգությունների ոչնչացման միջազգային կոմիտեի ներկայացուցիչ Հաջի Օզդեմիրը, ցեղասպանության գծով մասնագետ Դեսմոնդ Ֆերնանդեսը, Մեծ Բրիտանիայի քրդական դաշնության ներկայացուցիչ Կասիմ Ագպակը:

Խորհրդաժողովի հովանավորն է բարոնուհի Քերոլայն Քոկսը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---