Ադրբեջանի կողմից ԼՂՀ ՊԲ դիրքերի ուղղությամբ արձակած կրակոցների հետևանքով հայկական կողմն ունեցել է վիրավորներ![]() 17 հունվարի 2011 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից շարունակում է պարբերաբար խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Միայն անցած շաբաթվա ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները ՊԲ դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 550 կրակոց, որի հետևանքով հայկական կողմն ունեցել է վիրավորներ: Հունվարի 14-ին ժամը 12.25-ի սահմանում շփման գծի հարավարևելյան (Մարտունու) ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված գնդակից ձախ անրակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել շարքային զինծառայող 1992թ. ծնված Վարդան Անդրանիկի Հարությունյանը: Ժամը 12.50-ին տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Վիճակը բավարար է: Դրանից մեկ օր անց` հունվարի 15-ին ժամը 17.20-ի սահմանում նմանատիպ մեկ այլ միջադեպ է արձանագրվել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի արևելյան (Ասկերանի) ուղղությամբ: Հակառակորդի կողմից ձեռնարկված հերթական հրաձգության արդյունքում ձախ բազկի շրջանում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ շարքային զինծառայող 1992թ. ծնված Խաչատուր Մուրադի Ասլանյանը: Ժամը 18.00-ին տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Վիճակը բավարար է: Վերոնշյալ միջադեպերի հետ կապված մյուս մանրամասները ճշտվում են, հաղորդում է ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը:
![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |