Թոշակի է գնում Քնեսեթում հայերի գլխավոր լոբբիստը

Թոշակի է գնում Քնեսեթում հայերի գլխավոր լոբբիստը

PanARMENIAN.Net - Իսրայելական Քնեսեթի պատգամավոր Հայիմ Օրոնը մտադիր է անցնել թոշակի: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել է IzRus պորտալի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Գոլդենշտեյնը, Օրոնը 23 տարիների ընթացքում եղել է Քնեսեթի պատգամավոր: «Օրոնին ամենայն հավանականությամբ փոխարինելու է Մերեց կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ, լիտվացի Զահավա Գալյոնը, նա մտավորական է և կիրթ: Ես պետք է ասեմ, որ Իսրայելում Օրոնի նման քաղաքական գործիչ չի մնացել»,- նշել է Գոլդենշտեյնը:

Վերջին մի քանի տարվա ընթացքում Հայիմ Օրոնն ամեն տարի Քնեսեթի քննարկմանն է դնում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Նա սերտ հարաբերությունների մեջ է «Հայ դատի» երուսաղեմյան կոմիտեի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև Երուսաղեմում հայկական հյուպատոսարանի հետ: Չնայած նրան, որ Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նրա բոլոր փորձերը ձախողվել են, նա համառորեն բարձրացրել է այդ հարցը: Նրա հեռանալով հայկական սփյուռքը կորցնում է Քնեսեթում իր շահերի հավատարիմ պաշտպանին:

Զահավա Գալյոնը ձախ ճամբարի ամենավառ ներկայացուցիչներից է: Նա հարում է սիոնիստների արմատական ձախակողմյան թևին, և 90-ականների կեսերին եղել է «Բեցելեմ» արմատական ձախակողմյան շարժման գլխավոր քարտուղար: Անցյալում նա բազմիցս արտահայտվել է ահաբեկիչների կետային չեզոքացման, պաղեստինցիների և «Ձուլածո արճիճ» օպերացիայի դեմ:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---