Բակո Սահակյան. Համայնքների զարգացումն Արցախի սոցիալ-տնտեսական առաջընթացի կարևոր բաղադրամասերից է 6 փետրվարի 2011 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 5-ին այցելել է Մարտունու շրջան: Պառավաթումբ, Կաղարծի, Սպիտակաշեն և Գիշի գյուղերում նախագահը հանդիպումներ է ունեցել համայնքների ղեկավարների ու բնակչության հետ: Գիշի գյուղում երկրի ղեկավարը նաև հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ Մարտունու շրջանի բոլոր համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են շրջանի ու նրա համայնքների առջև ծառացած հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները: Նախագահն ընդգծել է, որ շրջանների և համայնքների զարգացումը հանրապետության սոցիալ-տնտեսական առաջընթացի կարևոր բաղադրամասերից է և հանդիսանում է Արցախի հզորության հիմքերից մեկը: Միևնույն ժամանակ Բակո Սահակյանը շեշտել է, որ դրան հասնելու համար պետք է նախ և առաջ ճիշտ օգտագործել սեփական ներուժը և տեղերում ցուցաբերել նախաձեռնողական մոտեցումներ: Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ: Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |