Ռասիմ Ագաև. Իրանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններն արդեն երկար ժամանակ ճգնաժամ են ապրում 9 փետրվարի 2011 - 20:42 AMT PanARMENIAN.Net - Իրանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններն արդեն երկար ժամանակ ճգնաժամ են ապրում: Այդ մասին հայտնել է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Ագաևը: Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից անկախության ձեռքբերման առաջին շրջանում իրանցիները բավական ակտիվ էին աշխատում հանրապետությունում: «Նրանք որոշակի օգնություն էին ցուցաբերում, համագործակցում ադրբեջանական ղեկավարության հետ, բայց հետո արևմտյան, ամերիկյան ազդեցության ուժեղացման և ադրբեջանական քաղաքականության մեջ տեղի ունեցած կտրուկ շրջադարձից հետո այդ հարաբերությունները վատթարացան»,- գտնում է քաղաքագետը: Ագաևի կարծիքով` Իրանում հակաադրբեջանական տրամադրությունները պայմանավորված են նաև հիջաբի խնդրով, որը կրելն Ադրբեջանի դպրոցներում արգելվել է, ինչն իր հերթին առաջ է բերել Իրանի շիիտական հոգևորականության քննադատությունը: Քաղաքագետը գտնում է, որ այդ խնդիրը կարելի էր փոքր-ինչ այլ կերպ լուծել, առանց այն Իրանի ազդեցության հետ կապելու: Ադրբեջանական փորձագետի կարծիքով` անցել են այն ժամանակները, երբ Իրանի հյուսիսում բնակվող թուրքերն իրենց ապագան տեսնում էին Ադրբեջանի հետ միավորման մեջ. «Նրանք ապրում են իրենց կյանքով, ոչ ոք չի պատրաստվում վերամիավորվել: Բայց և այնպես, Իրանը, ունենալով իր ներքին խնդիրները, հարձակողական է տրամադրված Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ», հաղորդում է Aze.az-ը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ–ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը Նշվել է, որ ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացվել Իսրայելը հայտարարել է՝ Պաղեստինի ճանաչումը ՀՀ կողմից լուրջ հետևանքներ կունենա Նշվել է, որ դա բացասաբար կանդրադառնա Իսրայելի հետ հարաբերությունների վրա Սպորտային, էլեկտրական ու Porsche-ի գենետիկ կոդերով. Porsche Yerevan-ը ներկայացրել է Taycan-ի նոր սերունդը Ընթացքի ավելի մեծ պաշար և ավելի արագ լիցքավորում. Taycan-ի առաջին սերնդի վերափոխումը ԱԳ փոխնախարար․ Շարունակում ենք հնարավոր քայլերն անել ԼՂ–ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար Նա իր ելույթում նշել է, որ Հայաստանն անկախությունից ի վեր բազմիցս բախվել է փախստականների խնդրին |