ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻՆ

PanARMENIAN.Net - 14.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. «Անիրական» է համարում Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմական դաշինքի ստեղծումը Վրաստանի պաշտպանության փոխնարար Գելա Բեժուաշվիլին:

Բեժուաշվիլին բացատրում է դա նրանով, որ Հայաստանը եւ Ռուսաստանը ԱՊՀ հավաքական անվտանգության Պայամանգրի մասնակիցներ են:

Վրաստանի պաշտոնական շրջանակներում որեւէ սպառնալիք չեն տեսնում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմական համագործակցության ակտիվացման մեջ, հայտարարել է ազգային անվտանգության եւ պաշտպանության հարցերով խորհրդարանական կոմիտեի նախագահ Գեորգի Բարամիդզեն: Նրա խոսքերով, ռազմական մերձեցումը Ռուսաստանի հետ չի փոխի Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը` Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման վերաբերյալ:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---