Եվրամիությունը որոշել է Խորվաթիային առայժմ չընդունել իր շարքերը

Եվրամիությունը որոշել է Խորվաթիային առայժմ չընդունել իր շարքերը

PanARMENIAN.Net - Եվրամիության երկրների կառավարությունները հայտարարել են, որ ԵՄ-ին Խորվաթիայի հնարավոր անդամակցության մասին հարցը լուծելը դեռ վաղ է, թեև բանակցությունները խոստանում են ավարտվել առաջիկա ամիսներին:

Խորվաթիան ԵՄ մտնելու պաշտոնական թեկնածու է և ցանկանում է միանալ նրան արդեն 2013-ին: Սակայն ԵՄ որոշ անդամ-երկրներ համոզված չեն, որ Խորվաթիայում հակակոռուպցիոն բարեփոխումները բավական հաջող են ընթացել: Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ Լոնդոնն ակնկալում է այս թեմայով ԵՄ հատուկ զեկույց:

«Մենք ԵՄ-ին Խորվաթիայի անդամակցության մեծ կողմնակիցներ են: Բայց մեզ համար կարևոր է բոլոր անհրաժեշտ գործընթացների միջով անցնելը»,- ասել է Հեյգը: Ավելի վաղ նա աջակցել է Ֆրանսիայի առաջարկը Խորվաթիայի հակակոռուպցիոն բարեփոխումները ԵՄ-ին անդամակցելու մասին բանակցությունների ավարտից առաջ վերլուծելու մասին:

«Նրանք մեզ ընդառաջ շատ քայլեր են ձեռնարկել, այնպես որ ես կարծում եմ, որ մենք պետք է հնարավորինս արագ դադարեցնենք բանակցությունները և սկսենք վավերացման գործընթացը»,- հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարար Միխայել Շպինդելեգերը, հավելելով, որ Վիեննան դեմ է Խորվաթիայում հակակոռուպցիոն առաջընթացի դիտարկման գաղափարին:

ԵՄ-ն թերահավատորեն է վերաբերվում հաջող հակակոռուպցիոն հայտարարությունների մասին հայտարարություններին այն բանից հետո, երբ 2007-ին Եվրամիությանը միացել են Ռումինիան և Բուլղարիան: ԵՄ-ին անդամակցելուց հետո այդ երկրներում հակակոռուպցիոն ջանքերը զգալիորեն նվազել են, գրում է Gazeta.ru-ն:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---