Քեթրին Էշթոն. Հարավային Կովկասի միջադեպերն անհանգստացնում են Եվրամիությանը24 մայիսի 2011 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի միջադեպերն առաջացնում են Հարավային Կովկասի անհանգստությունը: Այդ մասին ասվում է անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի` մամուլի համար հայտարարությունում: «Մենք քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները, կարծիքներ փոխանակելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ և քննարկել Վրաստանում տիրող իրավիճակը: Մենք մտահոգված ենք ողբերգական դեպքերով, որոնք անցյալ շաբաթ տեղ են գտել Վրաստանում և հանգստյան օրերին` ԼՂ-ում: Կայացել է կարծիքների փոխանակություն Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի և տարածաշրջանում ԵՄ հնարավոր դերի մասին: ԵՄ դերը հիմնված է հակամարտությունների կարգավորման տարածաշրջանային կայունության պահպանման անհրաժեշտության, ինչպես նաև Արևելյան գործընկերության ծրագրի հնարավորությունների լիարժեք օգտագործման կարևության վրա»,- ասվում է մամուլի համար հայտարարությունում: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Սպորտային, էլեկտրական ու Porsche-ի գենետիկ կոդերով. Porsche Yerevan-ը ներկայացրել է Taycan-ի նոր սերունդը Ընթացքի ավելի մեծ պաշար և ավելի արագ լիցքավորում. Taycan-ի առաջին սերնդի վերափոխումը ԱԳ փոխնախարար․ Շարունակում ենք հնարավոր քայլերն անել ԼՂ–ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար Նա իր ելույթում նշել է, որ Հայաստանն անկախությունից ի վեր բազմիցս բախվել է փախստականների խնդրին Ֆրանսիայի դեսպանը Գորիսում քննարկել է գործակցության հեռանկարները Համայնքի ղեկավարը դեսպանի հետ միասին շրջել է Վիենի պուրակում Բագրատ սրբազանն իր մեքենան նվիրել է Արցախի ներկայացուցչությանը «Ցանկանում եմ իմ մեքենան նվիրել ձեզ՝ մեր ժողովրդին ծառայության համար»,–ասել է սրբազանը |