ՕԼԲՐԱՅԹԸ ԵՎ ՔՈԵՆԸ ՀԱՄԱՏԵՂ ՆԱՄԱԿ ԵՆ ՀՂԵԼ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԽՈՍՆԱԿԻՆ` «ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ» ՉԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿՈՉՈՎ

PanARMENIAN.Net - 16.10.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթը եւ պաշտպանության նախարար Ուլիամ Քոենը համատեղ նամակ են հղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դենիս Հասթերթին, որտեղ վերջինիս կոչ են անում թույլ չտալ «Հայկական բանաձեւը» ընդունումը:

«Օրեսդրականների միջամտությունը պատմությանը կարող է բացասական հետեւանքներ ունենալ թուրք-ամերիկյան հարաբերությունների համար», - ասվում է նամակի մեջ:

Օլբրայթը եւ Քոենը գրում են, որ Բանաձեւի ընդունումը կվնասի ԱՄՆ շահերին ոչ միայն Կովկասում, այլեւ Մերձավոր Արեւելքում եւ Միջերկրական ծովի տարածաշրջանում:--0--
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---