ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԵՔ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՅԱԼԹԱՅՈՒՄ, ՀԱՎԱՆԱԲԱՐ, ԿՔՆՆԱՐԿԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ «ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՊԱԿՏԻ» ՆԱԽԱԳԻԾԸ

PanARMENIAN.Net - 16.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների` Ղրիմում կայանալիք ոչ պաշտոնական գագաթաժնողովի շրջանակներում նախատեսված է Հարավային Կովկասի երեք պետությունների եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը` «3+1» բանաձեւով:

«Կովկասյան քառյակի» հանդիպմանը, մասնավորապես, նախատեսվում է քննարկել Հարավային Կովկասի «Կայունության պակտի» գաղափարը:

Իսկ Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնադզեն հայտարարել է, որ օգոստոսի 18-19-ին Յալթայում նախատեսում է հանդիպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ: --0--
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---