ԹՈՒՐՔԻԱՆ ՄՏԱԴՐՎՈՒՄ է ԱՆՑԿԱՑՆԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը գաղտնի հրամանագիր է արձակել` երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների հատուկ մարդահամար անցկացնելու վերաբերյալ: Երկրի 81 նահանգապետերին ուղղված համապատասխան փաստաթղթում նախարարությունը կոչ է արել մանրամասն փաստագրություն կազմել իրենց շրջաններում բնակվող հայերի, հույների, հրեաների, ասորիների եւ այլոց մասին, հաղորդում է արդարադատության եւ ժողովրդավարության հարցերով Եվրոպայի հայկական դաշինքը: Այդ առնչությամբ Դաշինքը նամակ է հղել մի շարք համաեվրոպական կազմակերպություններին, այդ թվում նաեւ Եվրամիությանը, որտեղ նշվում է, որ ազգային փոքրամասնությունները Թուրքիայում ապրում են մշատկան վախի մթնոլորտում, որի պատճառով էականորեն նվազում է նրանց թիվը: Դաշինքը կոչ է արել եվրոպական ղեկավարությանը վերահսկողություն սահմանել Թուրքիայում ազգային փոքրամասնությունների իրավիճակի նկատմամբ: Չնայած թուրքական իշխանություններին ուղղված Եվրոպայի կոչերին հասարակության ժողովրդականացման մասին, ազգային փոքրամասնությունները նախկինի պես այնտեղ ընկալվում են որպես սպառնալիք երկրի անվտանգությանը, ասվում է նամակում:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---