ՇԵՎԱՐԴՆԱՁԵԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՄՆ-Ի ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Վրաստանի վերջին իրադարձություններում ոչ պակաս դեր է խաղացել ԱՄՆ հայկական լոբբին: Նման կարծիք է հայտնել «Հանուն նոր Վրաստանի» նախքին իշխանամետ դաշինքի ղեկավարներից մեկը` Ազգային ժողովրդավարական կուսակցության ղեկավար Իրինա Սարիշվիլին: Ռուսական «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթն այսօր մեջբերում է արել նրա հետեւյալ հայտարարությունը. «Վաշինգթոնում սկսել էր աշխատել հայկական լոբբին, որը նպատակ է դրել տրանսպորտային եւ էներգետիկ միջանցքները Վրաստանի տարածքից վերակողմնորոշել Հայաստան, սակայն այդ ծրագրերին խանգարում էր Շեւարդնաձեն»: Հիշեցնենք, որ վրաց ընդդիմության առաջնորդներ Միխայել Սահակաշվիլուն եւ Նինո Բուրջանաձեին նրանց քաղաքական հակառակորդները դեռեւս ընտրություններից առաջ մեղադրում էին «խառնարյունության»` այսինքն հայկական ծագման մեջ: Մինչդեռ, ընդդիմության երրորդ առաջնորդը` Զուրաբ Ժվանիան, որը չի թաքցնում իր հայությունը մայրական կողմից, «Ազգ» թերթի թղթակցի հետ զրույցում հերքել է իր զինակիցների մոտ հայկական արմատների առկայությունը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---