ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՇՈՒՐՋ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓՈՒԼԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի էներգետիկայի եւ Իրանի նավթի նախարարների Իրան-Հայաստանի գազատարի շուրջ վերջերս կայացած բանակցությունների ընթացքում կողմերը մի քանի քայլ առաջ են գնացել: Այդ մասին, «RusEnergy» գործակալության հաղորդագրության համաձայն, նախօրեին հայտարարել է Իրանում Հայաստանի դեսպան Գեղամ Ղարիբջանյանը: Նրա խոսքերով, եւ Հայաստանի էներգետիկայի նախարարը, եւ հայ-իրանական աշխատանքային խումբը, որը վերջերս է վերադարձել Հայաստան Իրանից, ակտիվ բանակցություններ են վարում գազի գնային բանաձեւը որոշելու վերաբերյալ, որը հիմնական խոչնդոտն է տվյալ նախագծի իրականացման ճանապարհին: Այն բանից հետո, երբ կողմերը համաձայնության կգան այդ հարցի շուրջ, բուն շինարարության համար կպահանջվի աննշան ժամանակահատված, եզրափակել է Գ.Ղարիբջանյանը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---