ԱՆԿԱՐԱՆ ԴԺԳՈՀ Է ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԻՑ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ Թեհրանի կողմից տարվող քաղաքականությունը «դժվարեցնում է» թուրք-իրանական հարաբերությունների զարգացումը: Այդ մասին, «Մեդիամաքս» գործակալության հաղորդագրության համաձայն, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գոնուլը: Նրա խոսքերով, թուրք-իրանական հարաբերությունները բարդեցնող գործոններից է նաեւ իր հեղափոխությունն «արտահանելու» Իրանի փորձերը եւ ահաբեկչության դեմ պայքարին այդ երկրի հակասական մոտեցումները: Թուրք նախարարը հայտարարել է նաեւ, որ Իրանի միջուկային, կենսաբանական եւ քիմիական զենք ստեղծելու ներուժը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---