ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ԱՄՅԱԿԻՆ

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը հունվարի 20-ին քննարկվել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ կայացած խորհրդակցությունում: Ծրագիրը ընդգրկում է 2004 թվականի մայիսից մինչեւ 2005 թվականի մայիսը ընկած ժամանակահատվածը: Միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի անդամների կարծիքով, այդ միջոցառումները պետք է ստանան առավելագույն միջազգային հնչեղություն եւ ընդգրկվեն ՄԱԿ-ի միջոցառումների ծրագրում: Հատուկ նշանակություն է տրվում բարձր մակարդակի միջազգային գիտական կոնֆերանսին, որը տեղի կունենա Երեւանում 2005 թվականի ապրիլի վերջին: Ցեղասպանության տարբեր ասպեկտներին նվիրված կոնֆերանսներ կկազմակերպվեն նաեւ Եվրոպայում, Ամերիկայում, Ռուսաստանում եւ Մերձավոր Արեւելքի երկրներում: Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները քարոզչական եւ բացատրական լայնածավալ աշխատանք կտանեն միջազգային կազմակերպություններում` ներկայացնելով հիմնախնդիրը միջազգային իրավունքի տեսակետից եւ նպատակ ունենալով հասնել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը համաշխարհային հանրության կողմից:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---