Արմեն Աշոտյան. Ժամանակն է մշակել «կրթության որակի հայկական մոդել»

Արմեն Աշոտյան. Ժամանակն է մշակել «կրթության որակի հայկական մոդել»

PanARMENIAN.Net - Այսօր Երևանում մեկնարկել է «Հայաստանում մասնագիտական կրթության ապահովման առկա խնդիրներն ու դրանց լուծման հեռանկարները» երկօրյա խորհրդաժողովը, որին մասնակցում են շուրջ 300 հոգի՝ հայկական բուհերի ռեկտորներ, դասախոսներ և ուսանողներ, ձեռնարկատերեր, գիտության, կրթության, տնտեսության ոլորտի ներկայացուցիչներ:

Վարչապետի անունից մասնակիցներին ողջունեց ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը կենսապես անհրաժեշտ է համարում կրթության բարձր մակարդակի ապահովման ժամանակակից մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը: Նա նշել է, որ ժամանակն է մշակել «կրթության որակի հայկական մոդել»:

Նոր մոտեցումները կրթական ոլորտում ուղղված են Եվրոպայում հայկական բուհերի վարկանիշի բարձրացմանը:

 Top stories
As a result of floods in Armenia’s northern Lori and Tavush provinces, 17 bridges, including five large ones, have collapsed.
David Vardanyan is the son of former Karabakh leader Ruben Vardanyan who who is currently imprisoned in Azerbaijan.
Prime Minister Nikol Pashinyan has met with Stephan Schütz, Executive Partner at Gerkan, Marg and Partners.
The number of state universities will be reduced from 23 to 8 by 2030, Minister of Education, Science, Culture and Sport Zhanna Andreasyan has said.
Partner news
---