Մինչև ԽՍՀՄ փլուզումը դրանք ռուսներն են, որոնց պատկերում էին արյունարբու և ահարկու գույներով: Բավական է հիշել, որ սրով կազակի կերպարը, որը գլուխներ է կտրում, շատ տասնամյակներ համարյա դարձել էր Հոլիվուդի խորհրդանշանը: «Ռուսները գալիս են: Ռուսները գալիս են: Նրանք արդեն մոտ են: Ես տեսել եմ ռուս զինվորներին»,- սառը պատերազմի տարիների արտահայտություն, որը խորհրդանշում է ԽՍՀՄ կողմից ՆԱՏՕ-ի երկրներին սպառնալիքը: Օգտագործվում էր մաքքարտիմի ժամանաները («վհուկներ որս») ինչպես կոմունիստների և սոցիալիստների դեմ հասարակությանը տրամադրելու համար, այնպես էլ հակառակ նպատակներով՝ մաքքարտիստներին ծաղրելու, ովքեր չափազացնում էին կոմունիստական վտանգը:
1949-ի մայիսի 22-ին Ջեյմս Ֆորեստոլը ԱՄՆ առաջին պաշտպանության նախարարը (այդ ժամանակ արդեն նախկին), գտնվելով հոգեբուժական հիվանդանոցում ինքնասպան էր եղել՝ դուրս նետվելով պատուհանից: Տարածված պատմության համաձայն, հիվանդության ժամանակ նա զառանացել է, կրկնելովThe Russians are comingխոսքերը (վարկածը, որի համաձայն նա դուրս է նետվել պատուհանից այդ բառերը շուրթերին, մտացածին է, քանի որ նրա ինքնասպանության ժամանակ ոչ ոք ներկա չի եղել և մարմինը գտնվել է մի քանի ժամ անց): Նույն էպիզոդին է մատնանշում Նորման Ջուիսոնի «Ռուսներն են գալիս, ռուսներն են գալիս» ամերիկյան կինոկատակերգությունը (1966): Այս պսիխոզի գագաթնակետը դարձավ Ռոնալդ Ռեյգանի «չարի կայսրություն» արտահայտությունը: Չնայած օվկիանոսից այս կողմ հակաամերիկյան պիտակները նույնպես քիչ չէին:
Բայց սառը պատերազմն ավարտվեց, և «ռուսներին» փոխարինելու եկավ նոր թշնամին՝ իսլամական արմատականությունը և ֆունդամենտալիզմը, և դա շատ լուրջ էր; Բայց ահա բնակչությանն ահաբեկիչներից պաշտպանելու փոխարեն Եվրոպայում ավելի լավ բան չմտածեցին, քան բազմամշակութայնության սկզբունքը: Այն, որ դա ի սկզբանե դատապարտված էր անհաջողության, պարզ էր, բայց ԵՄ առաջնորդները չգիտես ինչու մտածում էին, որ ամեն ինչ կհարթվի: ԱՄՆ-ում նույնպես անցան այդ ճանապարհով, թույլ տալով ողջ երկրում բազմաթիվ իսլամական կենտրոնների բացմանը, որոնք դարձան քրիստոնյաների դեմ քարոզչության վայր: Մահմեդականներին սկսեցին սիրաշահել և սիրաշահում են մինչև հիմա, մինչև վերջ չպատկերացնելով, թե ինչի կարող է դա վերածվել: Ցավոք սրտի, Ամերիկան այդպես էլ դաս չքաղեց սեպտեմբերի 11-ից:
Այս շաբաթ Վաշինգտոնում բացվել է որոշ արաբական երկրների իսլամական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների համաժողովը: Այդ համաժողովի կուլուարներում նրանք հանդիպելու են ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչների հետ: «Իսլամիստներն իշխանության մոտ» համաժողովը կազմակերպել է Կարնեգիի միջազգային խաղաղության համար հիմնադրամը: Դրան մասնակցելու համար Վաշինգտոն են ժամանել Եգիպտոսի, Մարոկկոյի, Հորդանանի, Թունիսի և Լիբիայի իսլամական կուսակցությունների ներկայացուցիչներ: Համաժողովն ընթանում է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում իսլամական կուսակցությունների համբավի աճի ֆոնին: Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնիի խոսքով, «Մահմեդական եղբայրները» այսուհետև սկսելու են զգալի դեր խաղալ Եգիպտոսի քաղաքական կյանքում և ուստի նրանց հետ պետք է կապեր հաստատել: Քարնին նաև հիշեցրել է, որ փետրվարին «Մահմեդական եղբայրների» ներկայացուցիչների հետ հանդիպել են սենատորներ Ջոն Մաքքեյնը և Լինդսի Գրեմը Եգիպտոս կատարած ուղևորության ժամանակ: Ինչպես գրում է VOA News-ը, թերթերից մեկը իսլամիստների և ԱՄՆ ներկայացուցիչների կուլուարային հանդիպումներն անվանել է «հարձակում հմայելու միջոցով»:
Բայց Եվրոպան ավելի հեռու գնաց: Այն ժամանակ, երբ Ֆրանսիայում ձերբակալում են իսլամիստներին և մուլլաներին վտարում ահաբեկչություն քարոզելու համար, մի շարք դպրոցներում 1-ին դասարանից սկսած հիմնական ուսումնական ծրագրի մեջ ներմուծում են իսլամի հիմունքներ առարկան: Դա տեղի է ունենում, չնայած նրան, որ կրթության նախարարության կարգադրության համաձայն, աշակետները մինչև 6-րդ դասարանը ներառյալ պետք է ուսումնասիրեն միայն քրիստոնեություն:
Դանիայի կրթության նախարար Քրիստինա Անտորինին՝ սոցիալ-դեմոկրատների անդամը, հայտարարել է, որ դեմ չէ, որպեսզի տարրական դասարաններում դասավանդվեն քրիստոնեությունից տարբերվող կրոններ, բայց միայն այն պայմանով, որ երեխաները հետևելու են հիմնական ծրագրին, որը ներառում է աստվածաշնչյան պատմության և քրիստոնեության հիմունքների ուսումնասիրություն:
Սակայն, փառք Աստծո, Դանբիայում բոլորը չէ, որ աջակցում են նորամուծություններին: Մորտեն Թոմսեն Հեյսգաարդը՝ Դանիայի Աստվածաշնչյան միության գլխավոր քարտուղարը, հոռետեսորեն է տրամադրված տարրական դասարանների ծրագրի փոփոխության նկատմամբ: Նա, մասնավորապես, նշում է, որ դպրոցները պետք է առաջին հերթին երաշխավորեն դպրոցականների կողմից քրիստոնեության հիմքերի իմացություն: «Մեզ համար կարևոր է նորմալ դանիական դպրոցի կերպարը չկորցնելը: Բիսպեհավենում մեր դպրոցը (առավելապես մահմեդական շրջան Օրհուսում) մահմեդականների համար մասնագիտացված դպրոց չէ»,- հայտարարել է Բիսպեհավենի դպրոցի տնօրենը:
Այնուամենայնիվ, դանիացիների օրինակը կարող է վարակիչ լինել, և քրիստոնեական եկեղեցին կսկսի զիջել դիրքերը: Բայց դա ամենավատ կանխատեսումն է: Այնուամենայնիվ հուսանք, որ Դանիայում լավ կմտածեն, նախքան իսլամական արմատականների նոր սերունդ դաստիարակելը: