Ինչպես հաղորդել է նախարարը, ոլորտում աճի տեմպերը միջինում կազմում են 8-10 տոկոս, ինչը բարձր ցուցանիշ է աշխարհի երկրների համար, առավել ևս հաշվի առնելով ճգնաժամային տարիները: Դավթյանը հավելել է, որ 2011-ի տվյալներով Հայաստանն ընդունել է շուրջ 740 000 զբոսաշրջիկ, այս տարի սպասվում է 7-8 տոկոս աճ:
UNWTO-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ այսօրվա դրությամբ զբոսաշրջիկները ձգտում են ծանոթանալ իրենց այցելած երկրի ազգայի և մշակութային արժեքներին և այդ իմաստով Հայաստանն առաջարկելու բան ունի: Առավել ևս, որ երկրում վերջին տարիներին տարվում են անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքներ, որոնց թվում կարելի է նշել համաշխարհային կարգի օդանավակայանի առկայությունը: Բացի այդ Հայաստանում Հայաստանում բրենդային հյուրանոցային համակարգերի թիվը շուտով կհասնի 10-ի: Ներկայումս Հայաստանում գործում են «Մարիոթը», «Գոլդեն Թյուլիփը» և այլն: Հաջորդ տարի Հայաստանում կբացվեն են նաև «Hyatt» և «Kempinski» հյուրանոցները:
Երկրում կա տարբեր կարգի հյուրանոցների պահանջարկ` 5, 3 և 2 աստղանի: 2011թ դրությամբ Հայաստանում հաշվարկվում է ավելի քան 200 հյուրանեց և հյուրանոցային համալիր: Դրանց մեծ մասը տեղակայված է Երևանում, Ծաղկաձորում, Սևանում, Ջերմուկում, ինչպես նաև Դիլիջանում, Գյումրիում և Գորիսում:
Երևանում կայացած տուրկոնֆերանսի ընթացքում հայկական 5 ընկերությունների և կազմակերպություններ ստորագրել են փաստաթուղթ` Զբոսաշրջության գլոբալ էթիկական օրենսգրքին միանալու վերաբերյալ, որն ընդունվել է 2001թ հոկտեմբերի 1-ին:
Բացի այդ կայացել է ԱՊՀ անդամ-երկրների Զբոսաշրջության վերաբերյալ Խորհրդի նիստ, որին մասնակցել են երկրների` համապատասխան ոլորտը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներ: Նիստի ընթացքում քննարկվել է Համագործակցության անդամ-պետությունների Միջազգային տուրիստական համագործակցության ռազմավարության նախագիծը :
Այսպիսով UNWTO-ի գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաին գոհունակությամբ է փաստել, որ համաժողովի շրջանակներում քննարկումները բավականին արդյունավետ են եղել, միաձայն ընդունվել է Երևանյան հռչակագիր՝ միջմշակութային երկխոսության և մշակութային բազմազանության կարևորության վերաբերյալ: Այս մասին նա հաղորդել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: Ինչ կտա այս համաժողովին, դեռևս վաղ է խոսել, այնուամենայնիվ, եվրոպական երկրները ներկայացնող հյուրերը կարողացան անմիջականորեն գնահատել Հայաստանի գրավչությունը, ծանոթանալ նրա մշակութային, հոգևոր և պատմական ժառանգությանը, գնահատել ծառայությունների որակը, որոնք տրամադրում է զբոսաշրջության ոլորտը: