ն իր տպավորություններն է ներկայացնում սերիալի «Իմ պայքարը» կոչվող առաջին էպիզոդից:
Պաշտամունքային մեդիա ֆենոմենի վերադարձը երկար դադարից հետո նշանակալի իրադարձություն է և շատ ռիսկային: Սերիալի միլիոնավոր երկրպագուները, որոնց մեծ մասը կլանում էր մի սերիան մյուսի ետևից դեր դեռահաս տարիքում, այժմ արդեն հասուն մարդիկ են` հիմա նրանք միանգամայն այլ պահանջներ ունեն: Դրանցից գլխավորը հետևյալն է` ոչ ոք չի կարող համարձակվել դիպչել սրբությանը, նույնիսկ, եթե դա ինքը հեղինակն է` Քրիս Քարթերը:
Դաժան և անողոք խանդը պաշտամունքի օբյեկտի նկատմամբ վերածվում է կոշտ հոռետեսության, որը չի հանդուրժում ոչ մի ներամուծություն: Եվ այստեղ մի պարադոքս է ի հայտ գալիս` այն նույն երկրպագուները տարիներով անհամբեր նորություններ էին ակնկալում սիրված շոուի շարունակության վերաբերյալ: Սակայն, նստելով շարունակության առաջին էպիզոդով էկրանի առջև, նրանք վատագույնին են պատրաստվում, որպեսզի հետո հեղեղեն սոցցանցերը ցասումնալից ճիչերով. «Նրանք սպանեցին իմ սիրած սերիալը»:
Բարեբախտաբար Քարթերը հիանալի հասկանում էր դա: Միաժամանակ նա գիտակցում էր, որ վերագործարկումը պետք է գրավի նաև նոր հանդիսատեսի, որին անծանորթ է սերիալը` հակառակ դեպքում «Գաղտնի նյութերն» իրոք կհայտնվեն «գերեզմանում»: Քարթերը իմաստուն գտնվեց. նրան հաջողվեց օրիգինալին խորթ 21-րդ դարի երկրորդ տասնամյակին հատուկ իրողությունները միահյուսել օրիգինալ սերիալի տարրերի հետ, ինչը չգնահատեն, թերևս, միայն ամենախիստ երկրպագուները: Հենց սկզբից հասկանում ես, որ թեև սերիալը ներկայացվում էր որպես վերագործարկում, իրականում, սա 1993-2002 թթ. «գաղտնի նյութերի» լիարժեք շարունակությունն է: Առաջին էպիզոդն արդեն դրան է տրամադրում` Մալդերն ու Սկալլին կրկին բախվել են պարանորմալ երևույթների, ստվերային կառավարության, այլմոլորակայինների և այլ կոնսպիրոլոգիական տեսությունների հետ, որոնք այդքան շռայլորեն ներկայացված են սերիալում:
Ամեն ինչ իր տեղում է: Ամեն ինչ այնպիսի տեսք ունի, կարծես չի եղել երկար ընդմիջում: Տարօրինակ իրադարձությունների հետաքննության հետ մեկտեղ, Մալդերը շարունակում է իր կորած քրոջ որոնումները, որին, ըստ իր սեփական համոզման, առևանգել են այլմոլորակայինները: Գլխավոր հերոսներն ավելի հասուն են դարձել, սակայն քիմիան նրանց միջև նույնքան ուժեղ է` ամենահիշվող կինոտանդեմներից մեկը նույնքան համոզիչ է, որքան նախկինում:
Հեղինակները չեն մոռացել նաև ժամանակակից իրողությունների մասին: Մեկ այստեղ, մեկ այնտեղ հղումներ են հայտնվում, երկիմաստ ակնարկներ, որ նոր շոուն ոչ միայն հարգանքի տուրք է դասականին, այլ նաև ուղերձ, ուղղված նոր սերունդներին, որպեսզի նրանք էլ կարողանան մասնակից դառնալ լեգենդին: Առաջին էպիզոդը մի փոքր մտացածին է ստացվել, լի անավարտ թելերով, գծերով, որոնք Քարթերը պետք է հասնի սլացիկ հանգույցի մեջ հավաքել մնացած 5 էպիզոդներում: Եվ եթե դա նրան հաջողվի, «գաղտնի նյութերը» երկրորդ շունչը կստանան, երկրորդ շանսը` դառնալու մի նոր երևույթ հեռուստատեսային արտադրանքի հագեցած և տարաբնույթ աշխարհում: