Սիրիական ճգնաժամը մի քանի ուժային կենտրոնների ու նրանց արբանյակների բախում է, որտեղ «թշնամու թշնամին իմ բարեկամն է» սխեման միշտ չէ, որ աշխատում է: Բոլոր կողմերն ունեն սեփական հետաքրքրությունները, որոնք կյանքի են կոչում ոչ միայն սեփական ուժերով կամ դաշնակիցների օգնությամբ, այլև, երբեմն, հակառակորդների հետ սիտուատիվ դաշինքներով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անսպասելի որոշումը՝ Սիրիայից ռուսական զորամիավորման հիմնական մասը դուրս բերելու մասին էլ ավելի շատ խառնաշփոթ կարող է մտցնել առանց այդ էլ բարդ հակամարտությունում:
PAN-ը հնարավորինս պարզեցված ներկայացնում է՝ ով ում հետ միասին և ում դեմ է պատերազմում սիրիական ճգնաժամում տվյալ պահին:
