1 օգոստոսի 2017 - 17:38 AMT
ՀՈԴՎԱԾ
Քանի մարդ են սպանում Հայաստանում
Ինչպես է մեդիապատկերը երբեմն հակասում իրականությանը
ՀՀ-ում 2017-ի հուլիս-օգոստոսին իրար հետևած մի քանի աղմկոտ միջադեպեր՝ Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանությունը, որի համար ձերբակալվել է պաշտոնյայի կինը, Սևանում տեղի ունեցած կրկնակի սպանությունը ու Շամիրամ գյուղում հրաձգությունը, կրկին ակտուալ դարձրին երկրում սպանությունների թիվն ու դրա ռացիոնալ գնահատման հարցը։

Միջադեպերի կտրուկ աճը կարճ ժամանակում ու դրանց ակտիվ լուսաբանումը կարող է հանցագործությունների կտրուկ աճի պատրանք ստեղծել, ինչը, մասնավորապես, արտահայտվում է սոցցանցերում վերջին օրերին՝ խուճապային ու անկումային տրամադրությունների տարածման տեսքով։ Մեդիապատկերն ու իրականությունը, սակայն, կարող են և հակասել իրար, իսկ մի քանի աղմկոտ միջադեպերը՝ չարտահայտել իրական տենդենցը։

ԱՎԾ տվյալներով, 2017-ի առաջին կիսամյակում սպանությունների ու սպանության փորձերի թիվը ՀՀ-ում նվազել է մոտ 1,5 անգամ․ 25 սպանություն ու 13 սպանության փորձ (ընդամենը՝ 38 միջադեպ) 2016-ի առաջին կիսամյակում սպանության 39 և սպանության փորձի 17 դեպքի (56 միջադեպի) դիմաց։

2016-ի արդյունքներով, ՀՀ-ում 100 հազար բնակչի շնչին 0,83 սպանություն է եղել։ Համեմատության համար. ԵՄ-ում 2016-ին 2,7 սպանություն է կատարվել 100 հազար բնակչի հաշվով։ Սպանությունների ու սպանության փորձերի առավել մանրամասն վիճակագրությունն ըստ տարիների՝ ստորև գծապատկերում:

Հայաստանում սպանությունների վիճակագրությունը Infogram