4 սեպտեմբերի 2002 - 05:00 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայ գեներալը չի կարող հույսը դնել Բաքվի հյուրընկալության վրա
Հայաստանի ներքին գործերի նախարարին Բաքվում աղ ու հացով չեն դիմավորի
Սեպտեմբերի 6-ին Բաքվում աշխատանքը կսկսի ԱՊՀ անդամ երկրների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական, թվով չորրորդ նիստը: Խորհրդակցությանը կմասնակցի նա- ՀՀ ներքին գործերի նախարար, գեներալ-լեյտենանտ Հայկ Հարությունյանը: Նրան ուղեկցող պատվիրակության կազմում ընդգրկված կլինեն փոխնախարար, գեներալ-մայոր Արմեն Երիցյանը - շտաբի հրամանատար, գնդապետ Էդուարդ Ղազարյանը: Հայ պաշտոնյաներին չի անհանգստացնում այն հանգամանքը, որ նիստի օրակարգում ընդգրկված հարցերը գործընկերների հետ քննարկելու համար իրենք պետք է մեկնեն մի երկիր, որի հետ Հայաստանը մինչ- վերջերս պատերազմական իրավիճակում էր - որի հետ որ-է հաշտության պայմանագիր մինչ այժմ չի կնքվել: Նախորդ նիստի ժամանակ Հայաստանի ներկայացուցիչներն իրենց համաձայնությունը տվեցին հաջորդ նիստն Ադրբեջանում անցկացնելու համար: Բառացիորեն երկու օր անց պարզ կլինի` սխալվել են նրանք, թե ոչ:
Հայաստանի պատվիրակների անվտանգության հետ կապված անհանգստությունը բխում է այն հանգամանքից, որ Ադրբեջանի ղեկավարությանը խիստ չեզոք վերաբերմունք է դրս-որում Բաքու ժամանող հայկական պատվիրակությունների անդամներից վրեժ լուծել սպառնացող ծայրահեղական ուժերի հանդեպ: Ամեն անգամ, երբ սպասվում է Եր-անից կամ Ստեփանակերտից ժամանող որ-է պատվիրակության այցը, Բաքվի «բազեները» յուրատեսակ «սարսափեցնող գործողություններ» են ձեռնարկում: Տարօրինակն այն է, որ իրավասու մարմինները ոչ միայն անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկում խռովությունների կազմակերպիչներին չեզոքացնելու համար, այլ- երբեմն անուղղակիորեն օժանդակում են նրանց: Այսպես, անցյալ տարի ամռանը ադրբեջանական հատուկ ծառայությունները, որոնք պատասխանատու էին Բաքվում ընթացող մարդու իրավունքների պաշտպանության հարցերին նվիրված գագաթաժողովին մասնակցող ղարաբաղյան պատվիրակության անդամների անվտանգության համար, ստեղծեցին բոլոր անհրաժեշտ պայմանները` նախապես ծրագրված գործողությունն իրականություն դարձնելու համար, որի արդյունքում հարձակում կատարվեց «Հելսինկյան համաժողովի» ղարաբաղյան կոմիտեի ղեկավար Կարեն Օհանջանյանի հանդեպ: Ինչպես - ենթադրվում էր, հարձակվողը, որին իրավասու մարմինները թույլատրել էին ծեծի ենթարկել ղարաբաղի ներկայացուցչին, ձերբակալվելուց անմիջապես հետո ազատ արձակվեց: Բաքվի մամուլը հանցագործին հերոս դարձրեց: Իսկ Ազգային ճակատ նախկին ղեկավար կուսակցության առաջնորդն իր հայրենակիցներին կոչ արեց այսուհետ-
«կտրել» Բաքու ժամանող հայերի «ականջները»: Սա առաջին դեպքը չի, երբ Ադրբեջանական իշխանությունները առիթ են տալիս կասկածելու իրենց` միջազգային գագաթաժողովներին մասնակցելու նպատակով Բաքու ժամանող պատվիրակությունների հանդեպ խռովությունների կազմակերպմանը մասնակից լինելու համար: Ապրիլ ամսին Բաքվում անցկացվող էկոլոգիայի խնդիրների նվիրված գիտաժողովի օրերին, այն հյուրանոցի առջ-, ուր ապաստանել էին հայ պատվիրակները, կազմակերպվեց ցույց` խիստ ագրեսիվ դրս-որումներով: Հաշվի առնելով հասարակական արձագանքը, Ադրբեջանի ղեկավարները ստիպված էին հրաման տալ` ցրելու հավաքը: «Ղարաբաղի ազատագրման միություն» կոչվող կազմակերպության ներկայացուցիչները, որոնք սպառնալիքներ էին արձակում, ձերբակալվեցին, սակայն ընդամենը մի քանի ժամով, որից հետո ազատ արձակվեցին: Նրանցից ոչ մեկին մեղադրանք չառաջադրվեց: Բառացիորեն երկու օր անց, նույն անձինք նոր գործողություն իրականացրին, առավել ագրեսիվ կարգախոսներով: Այս անգամ կազմակերպության գաղափարախոս Ակիֆ Նագին բերման ենթարկվեց ոստիկանության բաժանմունք: Սակայն կրկին դատարանը նրան պատասխանատվության չենթարկեց: Երկու շաբաթ անց Նագին նորից աղմուկ բարձրացրեց, հիմա էլ բողոքելով ընդդեմ Եր-անի քաղաքապետարանի ներկայացուցչի, որը ժամանել էր Բաքու` մասնակցելու Ս-ծովյան տնտեսկանա համագործակցության անդամ երկրների մայրաքաղաքների գլխավոր համաժողովի նիստին: Այս անգամ -ս, նկատենք, աղմկեց անպատիժ:
Վերոշարադրյալ փաստերը վկայում են, որ Ադրբեջանի ղեկավարությունը բոլորովին էլ չի ձգտում անվտանգության իրական երաշխիքներ տրամադրել հայերին, ովքեր Բաքու են մեկնում այս կամ այն միջազգային ժողովներին մասնակցելու նպատակով: Այնուամենայնիվ, չնայած սույն փաստին, որն ակնհայտորեն չի նպաստում կառուցողական մթնոլորտի ձ-ավորմանը, միջագային կազմակերպությունները դեռ-ս չեն հրաժարվում տարածաշրջանային հանդիպումները Բաքվում անցկացնելուց, այդպիսով հայ պատվիրակներին դնելով մեղմ ասած անհարմար վիճակի մեջ: Հարկ է նշել, որ հայկական կողմը մինչ այժմ բարի կամք է դրս-որում` զերծ մնալով հրապարակային հայտարարություններից - տվյալ հանդիպումն այս կամ այն երկրում անցկացնելու հարցի քննարկման ժամանակ վետո դնելու իր իրավունքից օգտվելուց: Սակայն բարի կամքի նման դրս-որումը Բաքվի կողմից չի գնահատվում: Այս երկրի իշխանությունները չեն ցանկանում գիտակցել, որ Ադրբեջանում կազմակերպվող գիտաժողովների - հանդիպումների մասնակիցների հանդեպ նման թշնամական վերաբերմունքի ցուցաբերումը վաղ թե ուշ կհանգեցնի նրան, որ Բաքվում այլ-ս տարածաշրջանային - միջազգային մակարդակի համաժողովներ չեն անցկացվի: