3 նոյեմբերի 2002 - 04:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ԲԱՔՈՒՆ ԱՌԱՋՎԱ ՊԵՍ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՑԱՆՑԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆ Է
Մինչ օրս Ադրբեջանում ործում է տասնյակից ավելի ծայրահեղական կառույցներ, որոնք ֆինանսավորվում են դրսից:
Այս օրերին Եիպտոսի մայրաքաղաքում շարունակվում է «Ալ Քաիդայի» ակտիվիստներից մեկի, Կանադայի քաղաքացի Աբդել Ռահման ֆահրիի դատավարությունը, որը երկար ժամանակ թաքնվում էր Ադրբեջանում եւ համակարում էր արաբական երկրներում ործող ծայրահեղական կառույցների կապերն այդ երկրի հետ:
Այդ նույն ործով մի քանի այլ ահաբեկիչներ են ներրավված, որոնք նույնպես սերտ կապեր ունեն Ադրբեջանի հետ: Դատավարության ընթացքում հետքրքրական
մանրամասներ են պարզվել, որոնց ուշադրությանն է արժանացնում Բաքվի «Զերկալո» թերթը` հղում անելով կահիրյան «Ալ-Մասաա» պարբերականին: Մասնավորապես, հայտնի է դարձել, որ Աբդել Ռահման Ֆահրին ռազմա-իսլամական «Ինամ» կազմակերպության ճյուղավորումներ է ստեղծել Ադրբեջանի հյուսիսային շրջաններում: Նրա ցուցմունքներից պարզվել է նաեւ, որ նա «Ալ-Թեքվա» բանկի կովկասյան տարածաշրջանի խորհրդատուն է եղել: Բանկը ֆինանսավորում է չեչեն եւ պաղեստինցի ահաբեկչական կառույցների ործունեությունը: Միաժամանակ, եիպտական ծաումով կանադացին Հյուսիսային Կովկասի ժողովուրդների կոնրեսի իսլամի պաշտպանության աղափարախոսության կողմնակիցներից մեկն է:
Ինչպես հայտնում է «Զերկալոն», ահաբեկիչը «դատարանում պատմել է Բաքվում իր կապերի եւ արած աշխատանքի մասին»: «Նրան հարցրել են, թե ով է նրան դիմավորել Բաքվում, որտեղից է ֆինանսական միջոցներ ստացել, իսլամական կենտրոններից ում հետ է կապեր ունեցել եւ ինչ ճյուղավորումներ են ործում Բաքվում, արդյոք նա կապեր ունեցել է ադրբեջանցի չինովնիկների եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Այս բոլոր հարցերին նա սպառիչ պատասխաններ է տվել` նշելով անուններ, հեռախոսահամարներ, հասցեներ, ինչպես նաեւ` ֆինանսավորման աղբյուրներ»,- այս մասին րում է Բաքվի թերթը: Հրապարակման հեղինակը նշում է նաեւ, որ տեղեկություններ ունի այն մասին, որ «Ֆահրիի ադրբեջանական արկածները տեսախցիկով նկարահանվել են Եիպտոսի հայկական սփյուռքի ներկայացուցիչների կողմից»:
Աբդել Ռահման Ֆահրիի կալանավորումն ադրբեջանական մայրաքաղաքում տեղակայված եիպտացի ահաբեկիչների աղմկահարույց ձերբակալումների շղթայի վերջին օղակն էր: Վերջին մի քանի տարիների ընթացքում Բաքվում ազատորեն ործել են Եիպտոսում կենտրոնացած միջազային ծայրահեղական կառույցների բաժինները: Դրանցից ամենահայտնին «Իսլամական ջիհադն» է, որը միավորվելով «Ալ Քաիդայի» հետ` դարձավ այս կառույցի արմատական ճյուղավորումը: Այդ խմբավորման ղեկավար, բժիշկ Այման Ալ-Զավահիրին, որին նաեւ անվանում են «համար երկու ահաբեկիչ», ամերիկյան հատուկ ծառայությունները դասում են սեպտեմբերի 11-ի ահաբեկչության լխավոր կազմակերպիչների շարքը եւ համարում են Քենիայում եւ Տանզանիայում ԱՄՆ դեսպանատան դեմ ահաբեկչական ործողությունների համակարողը: Հայտնի է, որ Զավահիրին բազմիցս այցելել է Բաքու, որտեղ հրահաններ է տվել իր ներկայացուցիչներին: «Ուոլ-Սթրիթ ջըրնըլի» տվյալներով, վերջին անամ նա իր ադրբեջանցի ործընկերներին հյուրընկալվել է հին տարի առաջ, երբ Բաքվով ուղեւորվում էր Չեչնիա: «Նրա ուղեկիցն էր «Իսլամական ջիհադի» ադրբեջանական ճյուղավորման ղեկավար Ահմադ Սալամա Մուբրուկը: Ճյուղավորումը րանցվել է Բաքվում որպես առեւտրային ընկերություն` ,Bavari-Cե անվամբ: Նրանց հետ բժիշկ Զավահիրին 1996 թ.-ի դեկտեմբերին անցել է ռուս-ադրբեջանական սահմանը»,- րում է նյու-յորքյան ազդեցիկ թերթը:
Ադրբեջանի հետ անբաժանելիորեն կապված է նաեւ եիպտական այլ ծայրահեղականների «ահաբեկչական կարիերան»: Այս տարվա արնանը եիպտական հատուկ ծառայությունների նախաձեռնությամբ Բաքվում ձերբակալվել է Կահիրեի մի աղթական, որը կասկածվում է Նյու-Յորքում եւ Վաշինտոնում իրականացրած սեպտեմբերյան ահաբեկչությանը մասնակից լինելու մեջ: Նրա անունը չի հրապարակվել հետաքննոթյան շահերից ելնելով: Ձերբակալվածը հայրենիք է ուղարկվել ,Egypt Airlinesե ավիաընկերության հատուկ չվերթով: Նայրոբիում եւ Դար-Էս-Սալամում ԱՄՆ դեսպանատների պայթյունների ործով դատավարության ընթացքում հայտնի է դարձել, որ «Իսլամական ջիհադի» Բաքվի ճյուղավորման ղեկավար, արդեն հիշատակված Ահմեդ Սալամա Մաբրուկից բացի, Ադրբեջանում աշխատել է նաեւ նրա ազակից Իսամ Հաֆիս Մաբրուկը եւ նրա «զինակից» Յասիր էլ-Սիրրին: 1997թ.-ին Ահմեդը նշանակվել է «Իսլամական ջիհադի» ռազմական ործողությունների բաժնի պետ: Իսկ կազմակերպության Բաքվի ճյուղավորման ղեկավարի պարտականությունները 1997թ.-ի սեպտեմբերից անցել են Իբրահիմ Էյդարուզուին:
Վերընշված բոլոր անձինք Տանզանիայում եւ Քենիայում ահաբեկչության ործով մեղադրյալներ էին: Հայտնի է նաեւ, որ հենց Բաքվից է տարվել ամերիկյան դեսպանատների պայթեցնելու կազմակերպչական աշխատանքները, որոնց արդյունքում զոհվել է 224 անմեղ մարդ, իսկ ավելի քան հին հազար մարդ վիրավորվել է: Հաստատված է, որ միայն 1996-1998 թթ.-ի ընթացքում Ուսամա բեն Լադենը 60 անամ հեռախոսով կապնվել է Բաքվի հետ եւ բանակցություններ է վարել իր տեղական ներկայացուցիչների հետ:
Ադրբեջանի իշխանությունները փորձում են աշխարհին համոզել, որ իրենք պայքարում են երկրի տարածքում ործող ահաբեկչական բազաների դեմ: Միեւնույն ժամանակ, հայտնի է, որ Ադրբեջանի իրավապահ մարմիններն իրականում ոչ մի անամ ինքնուրույն փորձեր չեն արել չեզոքացնելու պետության տարածքում ործող իսլամական ահաբեկչական կազմակերպությունների ճյուղավորումները: Հայտնի է, որ ոչ թե ադրբեջանական, այլ ամերիկյան հատուկ ծառայություններն են 2001 թ.-ի արնանը Բաքվում ձերբակալել Ահմեդ Սալամա Մաբրուկին, Իսամ Հաֆիս Մաբրուկին, Յասիր էլ-Սիրրին, Իբրահիմ Էյդարուզին: Ամերիկյան, եւ ոչ թե ադրբեջանական հետախոզությունն է հաստատել, որ Նայրոբիում ԱՄՆ դեսպանատան պայթեցման հրաման-ֆակսը ուղարկված է եղել հենց Բաքվից: «Ալ Քաիդայի» հիմնադրի հեռախոսային զրույցները նրա` Բաքվի էմիսարների հետ հաստատել են Կենտրոնական հետաքննական բաժանմունքի լրտեսները եւ ոչ թե Ադրբեջանի ազային անվտանության նախարարության աշխատակիցները: Քենիայում ահաբեկչության կազմակերպիչների` Բաքու ուղարկած խորհրդավոր ծանրոցը չիտես ինչու նույնպես չէր առրավվել «Բինա» օդակայանում նրանց կողմից, ովքեր պարտավոր էին դա անել: Եվ նույնիսկ անհայտ եիպտացու ձերբակալումը «սեփական նախաձեռնությամբ» չի կատարվել, այլ` Կահիրեի իշխանությունների հարցմանն իպատասխան:
Միեւնույն ժամանակ, Ադրբեջանում մինչ օրս ործում են տասնյակից ավելի ծայրահեղական կառույցներ, որոնք ֆինանսավորվում են դրսից: Դրանց շարքում են «Խիզբութ-Թահրիրը», որի մարտիկները Բաքվում Միացյալ նահանների դեսպանատան եւ միջազային կազմակերպությունների ներկայացուցչությունների դեմ ահաբեկչություն էին կազմակերպել, «Ջեյշուլլախը», որին ԱՄՆ Պետդեպարտամենտը ներառել է աշխարհի 39 վտանավոր ծայրահեղական խմբավորումների ցուցակում, «Իհվանուլ մուսլիմին», «Գուտբիեյը», «Ինամը»: Անունների շարքը կարելի է շարունակել: Ադրբեջանցի քաղաքաետ Ռովշան Նովռուզօղլին մեր փոխարեն դա անում է: Նա հաստատում է, որ այսօր էլ «պլանավորվող ահաբեկչական պրովակացիայում, որը պետք է տարածի վահաբիթների աղափարախոսությունը» փոքր դեր չունեն Ադրբեջանում ործող իսլամական այնպիսի կառույցենրն, ինչպիսիք են «Ալ-Ախսարը» (Եիպտոս), «Ազ-Զեյթուն» (Թունիս), «Մարարեն» (Սաուդյան Արաբիա), «Աբի-Նուրը» (Սիրիա), ինչպես նաեւ Սուդանի, Լիբանանի եւ շատ այլ երկրների կազմակերպություններ: Սա լավաույն ապացույցն է նրա, որ Բաքունմ առաջվա պես մնում է արաբական երկրներից ղեկավարվող համաշխարհային ահաբեկչական ցանցի տարածաշրջանային կենտրոնը: