22 մարտի 2005 - 04:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՄԱԿ-Ի ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ
Երեւանն ընտրութույն է անում գլխավոր քարտուղար Քոֆի Անանի առաջարկած երկու տարբերակների միջեւ:
Միացյալ ազգերի կազմակերպության անդամ-երկրներին է փոխանցվել գլխավոր քարտուղար Քոֆի Անանի մշակած ՄԱԿ-ի կառուցվածքային բարեփոխումների ծրագիրը: Հայաստանը, ինչպես եւ աշխարհի մնացած 190 ճանաչված պետությունները, պետք է որոշի, թե արդյոք գլխավոր քարտուղարի նախաձեռնությունը համապատասխանում է օրվա պահանջներին: ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչությունն արդեն արտաքին գործերի նախարարություն է ներկայացրել իր առաջարկները:
Անանի առաջարկության էությունն է Անվտանգության խորհրդի կազմի ավելացումը, որն այժմ կազմված է ԱՄՆ, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Չինաստանի վետոյի իրավունք ունեցող 5 մշտական եւ 10 ոչ մշտական անդամներից: Սակայն երկրորդ համաշխարհային պատերազմից հետո լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություններ տեղի ունեցան, եւ աշխարհի քարտեզի վրա այժմ արդեն համաշխարհային եւ տարածաշրջանային մասշտաբի այլ գերտերություններ կան: Անանն առաջարկում է հաշվի նստել այդ փաստի հետ եւ երկու տարբերակ քննարկել: Առաջին տարբերակը նախատեսում է մշտական անդամների ավելացում մինչեւ 11` Բրազիլիայի, Գերմանիայի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Եգիպտոսի եւ սեւամորթ բնակչությամբ մեկ աֆրիկական երկրի հաշվին: Երկրորդ տարբերակով նա առաջարկում է Անվտանգության խորհուրդը դարձնել եռաստիճան մարմին: Առաջին մակարդակում կգործեն ներկայիս հինգ մշտական անդամները, երկրորդում` 7-8 «կիսամշտական» անդամներ, ովքեր կընտրվեն հինգ տարի ժամկետով վերընտրման իրավունքով, իսկ երրորդ մակարդակում կընդգրկվեն ոչ մշտական անդամները, ովքեր կփոփոխվեն, ինչպես եւ այժմ, երկու տարին մեկ անգամ տարածաշրջանային ներկայացուցչության սկզբունքով:

Այս երկու տարբերակներից Հայսատանին առավել ձեռնտու է առաջինը: Ամենից առաջ այն պատճառով, որ շնորհիվ այդ տարբերակի Անվտանգության գոտի կմտեն մեզ բարեկամ երկրները, որոնք ի վիճակի են հակազդել Թուրքիային: Քիչ ռեսուրսներ չունենք Բրազիլիայի հետ աշխատելու համար, որտեղ ազդեցիկ հայ համայնք կա: Հնդկաստանն ամեն ինչում հակազդում է Պաղեստինին, որն էլ եւ Ադրբեջանի ռազմավարականա գործընկերն է: Այս հանգամանքը մերձեցնումէ Դելին Երեւանին: Իսկ Եգիպտոսը գրեթե միակ իսլամական երկիրն էր, որն աջակցեց Հայաստանին Ղարաբաղի շրջակայքի «անվտանգության գոտու» իրադրությանը վերաբերող Ադրբեջանի առաջարկությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգում մտցնելու մասին հարցի քննարկման ժամանակ: Բացի այդ, Եգիպտոսում բավականաչափ հայեր են բնակվում: Գերմանիան, որի խորհրդարանը պատրաստվում է ճանաչել հայերի ցեղասպանության փաստը, նույնպես կարող է որոշ հարցերում մեզ գործընկեր լինել: Մասնավորապես, հայտնի է, որ պաշտոնական Բեռլինը մտադիր է ամեն կերպ խոչընդոտել Իրանի դեմ Միացյալ նահանգների կողմից պատերազմական գործողությունների սկսմանը, որոնք կարող են տխուր հետեւանքներ ունենալ Հայաստանի համար:

Անանի առաջարկած երկրորդ տարբերակը մեզ համար անկանխատեսելի իրադրությամբ է հղի: Այս տարբերակն Անվտանգության խորհուրդը հասանելի է դարձնում Թուրքիայի եւ Պակիստանի համար` որպես ամենամեծ ոչ արաբական իսլամական երկրների: Խիստ կարեւոր է նաեւ այն, որ առաջին տարբերակով Անվտանգության խորհրդում իսլամական աշխարհը պետք է ներկայացնի ոչ թե «Իսլամական համաժողով» կազմակերպության կողմից լիազորված արաբական երկիրը, այլ` արաբական պետությունների Լիգայի կողմից երաշխավորված պետությունը:

Հայաստանի ձայնն ընդամենը 128 ձայներից մեկն է, որն անհրաժեշտ է բարեփոխումների ծրագրի ընդունման համար: Առայժմ լուրջ կասկածներ կան, թե կընդունվի Քոֆի Անանի առաջարկած տարբերակներից առաջինը: Բանն այն է, որ շատ ազդեցիկ պետություններ դեմ են կոնկրետ երկրների անդամակցությանը, որոնց Անանը տեսնում է Անվտանգության խորհրդի մշտական անդամների թվում: Օրինակ` Միացյալ նահանգները եւ Իտալիան դեմ են Գերմանիային, Չինաստանը դեմ է Ճապոնիային, Պակիստանը` Հնդկաստանին, Մեքսիկան եւ Արգենտինան` Բրազիլիային: Աֆրիկացիները չեն կարողանում կողմնորոշվել, թե ով պետք է ներկայցնի «սեւ մայրցամաքը»` ՀԱՀ, Նիգերիան, թե՞ Քենիան:

Բարեփոխումների ծրագրում մտցված Անանի առաջարկած մեկ այլ կարեւոր դետալը Մարդու իրավունքների հանձնախմբի թվաքանակի կրճատումն է: Ենթադրվում է, որ այդ նախաձեռնության ընդունումը մեր շահերից չի բխի: Ինչպես հայտնի է, Հայաստանն արդեն կրկնակի անգամ ընտրվում է հանձնախմբի կազմում: Եվ դա ժամանակին մեզ հնարավորություն է տվել որոշակի ազդեցություն ունենալ խոշոր երկրների վրա: Մասնավորապես, Չինաստանը ստիպված էր մեզ հետ հաշվի նստել, երբ հանձնախմբում քննարկվում էր իր հարցը: Սա հայ դիվանիգիտության համար հող նախապատրաստեց արդյունավետորեն համագործակցել այն երկրների հետ, որոնց ձայնը շատ բան է նշանակում: Այս հանգամանքը հաշվի առնելով` կարելի է ենթադրել, որ Հայաստանը չի կարող ողջունել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնախմբի կազմի կրճատումը:

Բարեփոխումների ծրագրի «սրբագրումը» անդամ-երկրների ներկայացուցիչների մակարդակով կշարունակվի մինչեւ ամառ: Մինչ սեպտեմբերյան գագաթաժողովը ծրագրի վերջնական տարբերակը պետք է պատրաստ լինի, որն էլ եւ կհաստատեն պետությունների ղեկավարները: Եվ 2006թ.-ից ՄԱԿ-ը կսկսի ապրել նոր կյանքով: Արդյոք աշխարհը դրանից առավել անվտանգ կդառնա: Ոչ ոք դա չգիտի

Արտյոմ Երկանյան