14 հոկտեմբերի 2006 - 16:14 AMT
ՀՈԴՎԱԾ
Թուրքիան այնքան փող չունի, որպեսզի Ֆրանսիայի դեմ տնտեսական պատերազմ վարի
Ներկայիս հակաֆրանսիական ալիքը Թուրքիայում հիշեցնում է 2001 թվականը, երբ Ֆրանսիայի Սենատը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ֆրանսիացի խորհրդարանականները, այնուամենայնիվ, ընդունեցին Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքը` հաշվի չառնելով Անկարայի կողմից հնչող սպառնալիքները: Թուրքիայում, ինչպես նաեւ գրեթե ողջ աշխարհում, չի մնացել որեւէ քաղաքական գործիչ կամ ԶԼՄ, որը չի մեկնաբանել օրենքի ընդունումը: Ընդ որում, ձայների երգչախումբը հազվադեպ լավ է հնչում, կարծես այն ղեկավարում է մի փորձառու դիրիժոր:
Դիրիժորի դերում Թուրքիան եւ թուրքական համայնքներն են Եվրոպայում, որոնք բոլոր ճշտերով եւ ստերով ձգտում են, որ նույնիսկ Հայոց ցեղասպանության անունը չհնչի: Որքանով է դա հաջողվում, այլ հարց է, քանի որ մերօրյա Եվրոպայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կանգնած չէ պատմական տեսանկյունից, այն ունի քաղաքական ենթատեքստ: Եվրոպայի Հայկական Ֆեդերացիայի (EAFJD) նախագահ Հիլդա Չոբոյանի խոսքերով, Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին կախված է նրանից, թե որքան մեծ նշանակություն դրան կտան եվրոպական երկրները: «Թուրքիային պետք է փաստի առաջ դնեն, որ առանց այս հարցի քաղաքական որոշման, այն չի կարող դառնալ Եվրամիության լիիրավ անդամ: Թուրքիան պատրաստ չէ Եվրոպային, նա ձգտում է իր պայմանները պնդել, որպեսզի այնպես ստացվի կարծես ԵՄ-ն չի ընդունում Թուրքիային, այլ ընդհակառակը, Եվրոպան է մտնում Թուրքիա»,- գտնում է Չոբոյանը:
Ի դեպ, ներկայիս հակաֆրանսիական հիստերիկան Թուրքիայում հիշեցնում է 2001 թվականը, երբ Ֆրանսիայի Սենատը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այն ժամանակ եւս սպառնալիքներ կային Անկարայի կողմից տնտեսական պատժամիջոցներ կիրառելու կապակցությամբ: Ամեն բան ավարտվեց մի երկու ամիս հետո: Ամենայն հավանականությամբ, այդպես կլինի այս անգամ եւս: Թուրքիան պարզապես փող չունի, որպեսզի տնտեսական պատերազմ վարի Ֆրանսիայի դեմ, եւ որեւէ այլ եվրոպական երկրի դեմ: Թուրքական արտաքին պարտքը մինչեւ 2006 թվականի վերջը կազմում է $200 մլրդ. եւ նա չի կարողանում այդ պարտքը նույնիսկ մարել. վարչապետ Ռեջեփ Էրդողանի պնդումները տնտեսության աճի վերաբերյալ որեւէ իրական հիմքեր չունեն: Թուրքիան Ադրբեջանը չէ, նա նավթ չունի եւ ամբողջ հույսը գյուղատնտեսության, ՀԲ-ի եւ ՀՎՀ-ի վրա է: Եւ չնայած Ֆրանսիայում թուրքական ուժեղ լոբբիին, Սենատը, ամենայն հավանականությամբ, կվավերացնի օրենքը: Հակառակ դեպքում, ամեն ինչ պարզապես անտրամաբանական կլինի. ստորին պալատը մեծ մարդասերի տեսք ստացավ, ի տարբերություն Սենատի, եւ առավել եւս` Ժակ Շիրակի: Եւս մեկ հանգամանք. 1990 թվականից ի վեր Հոլոքոստի մերժումը Ֆրանսիայում քրեական հետապնդման է ենթարկվում. 1 տարի ազատազրկում եւ տուգանք` 45 հազար եւրոյի չափով: Այնպես որ, ֆրանսիացի օրենսդիրները ճիշտ են որոշել, որ Հոլոքոստի եւ Հայոց ցեղասպանության միջեւ տարբերություն չկա: Եւ չգիտես ինչու, 1990 թվականին Գերմանիան հիստերիայի մեջ չընկավ:
Ամենայն հավանականությամբ, Թուրքիան շղթայական ռեակցիայից է վախենում, որը կհաջորդի օրինագծի ընդունմանը: Հերթի վրա է Հոլանդիան, Դանիան, Բելգիան, նույնիսկ կարող է եւ Գերմանիան: Նրանք բոլորը չեն ձգտում Թուրքիային տեսնել ԵՄ-ում, իսկ նման օրինագիծը, ինչպես բոլորն արդեն հասկացել են, լավ մահակ է: Թուրք գաղթականների թիվը Եվրոպայում հասնել է 10 միլիոնի, իսկ այն անընդհատ աճում է: Քրիստոնեական Եվրոպայի մահմեդական դառնալու նկատմամբ վախն է, որ ստիպում է եվրոպացիներին հիշել Հայոց ցեղասպանության մասին: Չէ՞ որ, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ որոշակի տարիներ հետո թուրքերը չեն հիշի իրենց «փառավոր» անցյալը եւ չեն անցնի հին գործնեությանը: Գուցե դա ֆանտաստիկա է հիշեցնում, սակայն չի կարելի ամբողջությամբ բացառել թուրքերի ցանկությունը որեւէ հարց լուծել փորձարկված միջոցներով, այն է «չկան հայերը, չկա եւ հայկական հարցը»: Օսմանյան Կայսրության 600-ամյա հռչակը դեռ երկար ժամանակ հանգիստ չի թողնի թուրք ժողովրդին, որը ոչ մի կերպ չի կարողանում ազատվել «կայսերական մտածելակերպից»: Իսկ արդյո՞ք նա ցանկանում է դրանից ազատվել, այդ է հարցը: Եթե դատենք թուրք քաղաքական գործիչների հայտարարություններով եւ գործերով` ոչ: