17 ապրիլի 2007 - 20:16 AMT
ՀՈԴՎԱԾ
Թուրք-գերմանական ռասիզմ
Ավանդաբար, Հոլոքոստի զոհեր են համարվում Եվրոպայի 6 միլիոն հրեաներ: Այնուամենայնիվ, զոհերի ամբողջական անվանական ցուցակ գոյություն չունի
Արդյոք իրականում եղել է Հիտլերի խոսքը «մոռացված Հայոց ցեղասպանության» մասին, թե ոչ, այսօր գրեթե հռետորական հարց է: Եթե ժամանակին Ազգերի լիգան դատապարտեր Օսմանյան Թուրքիայի հայ բնակչության ջարդերն ու տարահանումը, հնարավոր է, որ աշխարհը չդառնար Հոլոքոստի վկա: Առավել եւս Իսրայելի անհասկանալի դիրքորոշման վկան, որը համառորեն հերքում է Հայոց ցեղասպանությունն ու ճանաչում Հոլոքոստը:
Իհարկե, Հայոց ցեղասպանության ճանաչման հետեւանքները Իսրայելի համար բարոյականից շատ ավելի լուրջ են: Թուրքիան այսօր հանդիսանում է Մերձավոր Արեւելքում Իսրայելի միակ դաշնակիցը եւ գումարած այդ ամենին նրան ջրով է ապահովում:

Հետապնդումների սկիզբ դարձավ Գերմանիայում գործող հրեաների եւ նրան ընկերությունների բոյկոտը 1933 թվականի ապրիլի 1-ին: Ապա հետեւել է ռասայական օրենքների ալիք ուղված հրեաների դեմ, որոնք աշխատում էին պետական մարմիններում կամ որոշակի մասնագիտություններով: 1935 թվականի սեպտեմբերի 15-ի «Նյուրբերգի օրենքը» վերջ դրեց Գերմանիայում հրեաների հավասարությանը եւ հրեականությունը որակում էր ռասայական տերմիններում: Հակահրեական հիստերիան Գերմանիայում 1938 թվականին (նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը) զանգվածային ջարդերի հանգեցրեց, որը պատմության մեջ մտավ «Բյուրեղապակյա գիշեր» անվան ներքո (գերմանական քաղաքաների փողոցներում ցրված ապակու փշուրների պատճառով):

Ավանդաբար, Հոլոքոստի զոհեր են համարվում Եվրոպայի 6 միլիոն հրեաներ: Այնուամենայնիվ, զոհերի ամբողջական անվանական ցուցակ գոյություն չունի: Հոլոքոստի մասին վիճակագրական տվյալների հիմնական աղբյուրը նախապատերազմական մարդահամարի տվյալների համեմատությունն է հետպատերազմյան մարդահամարի տվյալների հետ: Պատերազմի վերջում նացիստները նույնիսկ ոչնչացրել են մահվան ճամբարների հետքերը, պահպանվել են խորհրդային զորքերի ժամանումից առաջ մարդկանց աճյունների դուրս բերման կամ ոչնչացման մասին վկայություններ: Երուսաղեմում Հոլոքոստի թանգարան Յադ վա-Շեմում (Yad Vashem) պահվում են մոտ 3 միլիոն զոհերի անձնական փաստաթղթերը: Տվյալների ոչ ամբոջականությունը բացատրվում է նրանով, որ մեծ մասամբ հրեական համայքները ոչնչացվում էին ամբողջությամբ, եւ չէին մնում հարազատներ, բարեկամներ կամ ընկերներ, ովքեր կարող էին հայտնել մահացածների անունները:

ԱՄՆ Սենատը կոչ է արել բացել գաղտնի նացիստական արխիվները` որոնցում պահվում են փաստագրական տվյալներ միլիոնավոր մարդկանց կյանքի ու մահվան մասին, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանում բանտարկված էին համակենտրոնացման ճամբարներում: Բանաձեւում Սենատը կոչ է արել միջազգային հանձնաժողովին, որը վերահսկում է արխիվները, արագացնել այդ հարցի դիտարկումը իր հաջորդ նիստի ժամանակ, որը կանցնի մայիսին Ամստերդամում:

Մինչ վերջերս, Բադ Արոլսենեում (Գերմանիա) պահվող արխիվները գաղտնի էին: Փաստաթղթերի նշանակությունը վերջին ամսիներին հատկապես նկատելի դարձավ այն բանից հետո, երբ Associated Press-ի ներկայացուցիչը նացիստական նյութերից օգտվելու լայն հնարավորություն ստացավ, պայմանով, որ զոհերի անունները ժամանակավորապես չեն հրապարակվի: «Արխիվներում պահվում է 30-ից 50 միլիոն էջ փաստաթուղթ, որոնք վկայում են նացիստական հետապնդումների ավելի քան 17 միլիոն զոհերի անհատական ճակատագրերի մասին»,- ասվում է Սենատի բանաձեւի մեջ:

Կբացվե՞ն արդյոք օսմանյան արխիվները: Եթե դատենք թուրք պաշտոնական անձանց խոսքերից, ապա դրանք «բաց են ցանկացած հետազոտողի համար»: Սակայն, մի շարք պատմաբանների կարծիքով, այդ թվում եւ հայ, արխիվները մանրամասնորեն մաքրվել են: Սակայն կան փաստաթղթեր, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ստամբուլում աշխատած դիվանագետների շնորհիվ պատմական փաստ են դարձել: Նման պատմական վկայություն են դարձել Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի հեռագրերը. «Թուրքիայում ապրելու եւ աշխատելու հայերի իրավունքը լիովին վերացվել է: Կառավարությունը, որն այդ հարցով իր վրա է վերցնում ամբողջ պարտականությունը, հրամայում է որեւէ երեխայի չթողնել օրորցում: Տարահանեք բոլոր կանաց եւ երեախներին առանց որեւէ պատճառի, ով էլ լինեն, նույնիսկ նրանց, ովքեր քայլել չեն կարողանում: Եւ բնակչությանը որեւէ հնարավորություն մի տվեք նրանց պաշտպանելու: 1915 թվական, սեպտեմբերի 9, ներքին գործերի նախարար Թալեաթ»: Ավելորդ չէ հիշեցնել, որ Հայոց ցեղասպանությունը կայացավ Գերմանիայի լուռ համաձայնության արդյունքում, որը Թուրքիայի մերձավոր դաշնակիցներից էր: