19 հունիսի 2007 - 18:59 AMT
ՀՈԴՎԱԾ
ՎՈՒԱՄ «բերկամական» գագաթնաժողովը Բաքվում ավարտվեց ոչնչով
ՎՈՒԱՄ-ի կանոնադրությունը մինչեւ հիմա չի վավերացվել ՄԱԿ-ում, եւ ՎՈՒԱՄ տարածաշրջանային կազմակերպությունը դեռ չի դարձել միջազգային իրավունքի սուբյեկտ
Բաքվում կայացած ՎՈՒԱՄ գագաթնաժողովը ավարտվեց Բաքվի հռչակագրի ընդունմամբ, որի տեքստը դեռեւս չի հրապարակվում: Թե ինչի մասին է խոսվում փաստաթղթում, կարելի է միայն ենթադրել, սակայն մի կետ այնտեղ կա` հակամարտությունների եւ դրանց կարգավորման ուղիների մասին, բացառելով ռազմականը: Այդպես պետք է լինի, ըստ էության: Բնական է, որ կան կրկնվող բառեր ՎՈՒԱՄ երկրների տարածքային ամբողջականության մասին:
Այդ մասին ասվում է ՎՈՒԱՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության մեջ, որը անցնում էր Կազմակերպության Բաքվի գագաթնաժողովի շրջանակներում: Փաստաթղթում ընդգծվում է, որ ԱՄՆ-ն ճանաչում են ՎՈՒԱՄ երկրների տարածքային ամբողջականությունը, պաշտպանում են միջուկային անվտանգության ապահովման եւ բեռնափոխադրումների իրականացման կազմակերպության ջանքերը: ԱՄՆ-ն ֆինանասական օգնություն տրամադրելու պատրաստակամություն են հայտնում ՎՈՒԱՄ-ի նորաստեղծ քարտուղարության գործնեությունն իրագործելու համար: Մամլո հաղորդագրությունում նաեւ ընդգծվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՎՈՒԱՄ-ի ազգային համակարգողների եւ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչների հանդիպման եւ Վաշինգթոնում ՎՈՒԱՄ-ԱՄՆ կոնֆերանսի անցկացման մասին:

Լայնորեն գովազդված գագաթնաժողովում մի շատ մեծ «բայց» կա: 2006 թվականի սեպտեմբերի 25-ին ՎՈՒԱՄ նախարարների խորհուրդը հաստատել է կազմակերպության բյուջեն եւ բազմազգ ոստիկանական ուժերի ստեղծման մասին որոշումը: Ծրագրվում է, որ նրանք լինելու են ՀԱՊԿ այլընտրանքը: Սակայն մի էական պահ կա. ՎՈՒԱՄ-ի կանոնադրությունը մինչեւ հիմա չի վավերացվել ՄԱԿ-ում, եւ ՎՈՒԱՄ տարածաշրջանային կազմակերպությունը դեռ չի դարձել միջազգային իրավունքի սուբյեկտ: Փաստորեն, որքան էլ չջանային Վրաստանն ու Ադրբեջանը սեփական խաղաղապահ ուժեր ստեղծել, ՎՈՒԱՄ-ը չի կարող հատուկ ակտիվ գործնեություն ծավալել: Սակայն դրանք դեռ բոլոր մինուսները չեն, որոնց մասին համառորեն լռում են մամուլում: Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինի բացակայությունը, ով չէր ժամանել Բաքու Բրյուսել այցելության պատճառով, մտածելու առիթ է տալիս, որ նույն Մոլդովայի համար Ռուսաստանի հետ դաշինքը այնուամենայնիվ ավելի նախընտրելի է կազմակերպության հետ «համագործակցությունից»: Չէ որ 10 տարիների ընթացքում ՎՈՒԱՄ-ն այդպես էլ ոչինչ չարեց` չհաշված հռչակված եւ ոչնչի չպարտավորեցնող բարեկամության, ժողովրդավարացման եւ ինտեգրման մասին պարտավորությունները: Հիշենք, որ ՎՈՒԱՄ-ը ստեղծվել է ԱՄՆ-ի աջակցությամբ ի հակակշիռ ԱՊՀ-ին: ՎՈՒԱՄ-ի մեջ ընդգրկվեցին բոլոր նրանք, ովքեր կարող են գազ ու նավթ տեղափոխել հետխորհրդային տարածքով: Հիշեցնենք, որ կազմակերպությունում որոշ ժամանակ եղել է նաեւ Ուզբեկստանը, սակայն 2005 թվականին Ռուսաստանը շատ արագ նրան վերադարձրեց ԱՊՀ: Երեւում է, նույնն սպասվում է եւ Մոլդովային: Կազմակերպության գերծրագիրը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի գրավումն է: Սակայն դեռ վաղ է այդ մասին խոսել: Եթե Ղազասխատնի նախագահն էլ փոխվի, այն ժամանակ էլ հնարավոր կլինի դրա մասին խոսել:

Ամենահետաքրքիրն այն է, որ ՎՈՒԱՄ-ի ապագայի համար մեծ նշանակություն ունի Ուկրաինան: Չէ որ, եթե Վարստանն ու Ադրբեջանը լիովին համաձայն են մասնակցել բոլոր ամերիկյան եւ եվրոպական նախագծերին, ապա Ուկրաինայում կա ամերիկա-եվրոպամետ Յուշչենկո եւ չափավոր ռուսամետ Յանուկավիչ: Երբ նրանցից մեկը հաջողության հասնի, այն ժամանակ էլ հնարավոր կլինի խոսել ՎՈՒԱՄ-ի ապագայի մասին: Ավելի վաղ հնարավոր չէ:

«Ներկա դրությամբ ՎՈՒԱՄ-ը հանդիսանում է շատ հարմար գործիք շահագրգիռ կողմերի համար, դա կազմակերպություն է, որը միշտ «ձեռքի տակ է»: Կփոխվի նպատակը, կփոխվի նաեւ կազմակերպության լրջության մակարդակը: ՎՈՒԱՄ-ն օգտագործում են կամ էլ փորձում են օգտագործել բոլորը. ՌԴ-ն, Լեհաստանը եւ ամբողջ Արեւելյան Եվրոպան, ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն, ԱՄՆ-ն: Տնտեսական տեսանկյունից տարբերակներ կան: Եթե ինքնուրույն տնտեսական նախագիծը պայթի, հնարավոր է հանագործակցություն: Քաղաքական տեսանկյունից «սեփական» շահերի պաշտպանություն է: Այսինքն, եթե կազմակերպությունն այնքան էլ խիստ հակառուսական դիրքորոշում չի որդեգրել, ապա այն կունենա իր դիքորոշումը Ռուսաստանի առջեւ սեփական շահերը պաշտպանելու հարցում: Կոպիտ ասած, հնարավոր է միջազգային կառույցների կողմից ՎՈՒԱՄ-ի օգտագործումը` որպես «առեւտրի» գործիք Մոսկվայի հետ բանակցություններում»,- գտնում է «Spectrum» Ռազմավարական վերլուծության կենտրոնի վերլուծաբան Սերգեյ Սարգսյանը:

Երեւում է, Իլհամ Ալիեւին հանգիստ չեն տալիս հոր դափնիները, ով համաձայնություն էր տվել ՎՈՒԱՄ-ի ստեղծմանը: Նույնը կարելի է ասել նաեւ Միխայիլ Սահակաշվիլիի մասին: Սակայն ինչ են այդտեղ անում Յուշչենկոն ու Վորոնինը, այնքան էլ հասկանալի չէ: Ինչպես արդեն նշվել է, հակամարտությունների կարգավորման հարցում նրանք միմյանց օգնել չեն կարող, շատ-շատ կարող են բարդացնել ստեղված իրավիճակը: Դեռեւս չկա այլընտրանք ԱՊՀ-ին, եւ չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ ՌԴ-ն չի հրաժարվել իր ներկայությունից ողջ հետխորհրդային տարածքում: Ինչին, խոստովանենք, դժվար է հավատալ: Ամբողջ միջոցառման մեջ եւս մեկ անհանսանալի պահ կար. չգիտես ինչու գագաթնաժողովին չէին հրավիրել Թուրքիային: Չէ որ հենց նա պետք է լիներ այնտեղ. թե որպես ԱՄՆ-ի գործընկեր, եւ թե որպես Ադրբեջանի «բարեկամ»: Ամենայն հավականությամբ, Թուրքիան հենց հիմա է, որ չի ցանկանցում փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: