25 սեպտեմբերի 2007 - 19:36 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայաստանը կարեւոր տեղ է գրավում Եվրամիության գերակայությունների շարքում
Հարավային Կովկասի երկրներից դեռեւս միայն Հայաստանն է ԵՄ 27 անդամ-երկրների հետ հավասար ձայնի իրավունք ստացել միջազգային քաղաքականության հարցերով քվեարկելու համար
Հայաստանը կարեւոր տեղ է գրավում Եվրամիության գերակայությունների շարքում: Աշխարհաքաղաքական տեղակայման պատճառով, Հայաստանը, ինչպես եւ Հարավային Կովկասի բոլոր երկրները, գտնվում է Ասիայից Եվրոպա ուղիների խաչմերուկում, եւ լրիվ բնական է, որ տարածաշրջանի խաղաղության եւ կայունության մեջ շահագրգռված են բոլոր գլխավոր խաղացողները, որոնցից մեկը Եվրամիությունն է: ԵՄ ծրագրերը ուղղված են, ինչպես հայտնի է, առաջին հերթին երկրի տնտեսության զարգացմանը, ինչպես նաեւ բարեփոխումներին կառավարման եւ կրթության ասպարեզում:
Փորձագետների կարծիքով, կրթությունը Հայաստանի հասարակա-քաղաքական կյանքի բոլոր բնագավառի բարեփոխման հետ մեկ տեղ կարող է կարեւոր դեր խաղալ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման հարցում: Հայաստանում-ԵՄ գործերով ժամանակավոր հավատարմատար Ռաուլ դե Լուզենբերգերի խոսքերով, Եվրոպական հարեւանության քաղաքականության (ENP) շրջանակներում Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի հաստատումից հետո երկու կողմերն էլ ավելի ակտիվ քայլեր են ձեռնարկում հարաբերությունների մերձեցման համար: «Այսօրվա դրությամբ, Եվրախորհրդարանը գոհ է Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացից, եւ արդեն մտածում է, որպեսզի ազատ առեւտրի գոտի ստեղծվի եւ Երեւանի հետ հարաբերություններին առեւտրային կարգավիճակ տրվի»,- նշել է: Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ԵՄ-ն ոչ մեկին չի կարող ստիպել համագործակցել, նա կարող է աջակցել միայն այն երկրներին, որոնք ինքնակամ են ընդունել համագործակցության մասին որոշումը: Նմանատիպ կարծիք է հայտնել նաեւ Եվրոպական հանձնաժողովի արտաքին կապերի գլխավոր տնօրինության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կոնտրոնական Ասիայի վարչության գործող տնօրեն Գուննար Վիգանդը: Նրա խոսքերով, այսօր Հայաստանն ու ԵՄ-ն շատ պատասխանատու փուլում եմ գտնվում: «Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները քաղաքական եւ տնտեսական բնագավառներում, համոզում են մեզ, որ երկիրը ճիշտ ուղու վրա է: Մենք զարմացած եւ ուրախ ենք այն փոփոխությունների առումով, որոնք կատարվել են Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի ստրագրումից հետո մեկ տարվա ընթացքում»,- նշել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը: Նա նաեւ գտնում է, որ Հայաստանի տնտեսության զարգացման ապագան պայմանավորված է մասնավոր բիզնեսով: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում մասնավոր բիզնեսի զարգացման վրա, քանի որ հենց դրանից է կախված արտահանումը: Երեք տարի առաջ ԵՄ-ն, TASIS ծրագրի շրջանակներում, Հայաստանին 10 մլն. եվրո է հատկացրել, այս տարի` 21 մլն. եվրո, իսկ 2008-ին հատկացվելու է 24 մլն. եվրո: Այդ միջոցները կաջակցեն մասնավոր բիզնեսի զարգացմանը` դրանց արտադրանքը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով»,- ընդգծել է Վիգանդը:

Նա նաեւ ասել է, որ համագործակցության գերակայությունների թվում են ժողովրդավարական պետության կայունության ապահովումը, կառավարման բարեփոխումները եւ աղքատության կրճատումը, հատկապես գյուղական շրջաններում: «Ինչ վերաբերում է Հայաստանում ազատ առեւտրի գոտու ստեղծմանը, ապա այս փուլում մեր տրամարդության տակ են միայն անկախ փորձագետների հետազոտությունները: Եթե նրանք դրական գնահատական տան, ապա նման գոտու ստեղծման մասին կարելի կլինի լուրջ խոսել»,- ասել է Վիգանդը:

Մեծ ձեռքբերումների թվին կարելի է վերագրել նաեւ ԵՄ 27 անդամ երկրներին հավասար Հայաստանի ձայնի իրավունքը միջազգային քաղաքական որոշ հարցերով քվեարկելու հարցում: Ինչպես գտնում է ՀՀ ԱԳՆ ղեկավարը, դա շատ կարեւոր ձեռքբերում է եւ Հարավային Կովկասի բոլոր երկրներից դեռեւս միայն Հայաստանն է այդ իրավունքն ստացել:

Ճիշտ է, մի շարք հարցերում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցերում ԵՄ-ն դեռեւս հանդես է գալիս դիտորդի կարգավիճակում: Մի կողմից, դժվար թե Եվրամիությունը չունի ազդեցության լծակներ հակամարտության կարգավորման համար, իհարկե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ: Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցում ԵՄ դիրքորոշումը բավական խիստ է. ԵԽ անդամ պետության հետ սահման փակած երկիրը չի կարող մտնել ԵՄ, քանի դեռ չի բացել սահմանը: Ամեն դեպքում, Հայաստանի եվրաինտեգրումը ավելի մեծ խթան է հանդիսանում երկրի զարգացման համար, քանի դա թվում է առաջին հայացքից: