18 հոկտեմբերի 2007 - 20:20 AMT
ՀՈԴՎԱԾ
Թուրքիան անուշադրության մատնեց իր «ռազմավարական գործընկերոջ եւ դաշնակցի» կարծիքը
Փաստորեն, Հյուսիսային Իրաքում գոյություն ունի Քրդստան պետություն, իսկ Իրաքի քրդերը մեծ ազդեցություն են ունենում Թուրքիայի քրդերի վրա: Իսկ դա շատ լուրջ գործոն է Թուրքիայի համար
Չնայած Ջորջ Բուշի կոչերին, թուրքական բանակը լայնածավալ ռազմական գործողություն է սկսել քուրդ գրոհայինների դեմ Իրաքի հետ հյուսիսային սահմանին: Մոտ 40-հազարանոց բանակը գործողություն է անցկացնում Շիրնակ, Խակյարի եւ Սիիրտ շրջանների «եռանկյունում»: Հոկտեմբերի 17-ին Թուրքիայի խորհրդարանը կողմ է քվեարկել կառավարությանը լիազորություններ տրամադրելու հարցում` մեկ տարի ժամկետով Հյուսիսային Իրաքում ռազմական գործողություններ անցկացնելու համար: Ճիշտ է, վարչապետ Ռեջեփ Էրդողանն ասել է, որ խորհրդարանի որոշումը չի նշանակում, որ նրանք անմիջապես կսկսվեն, սակայն հերթական պատերազմը քրդերի դեմ այնուամենայնիվ, սկսվեց:
Ոչ մի անսպասելի բան չի պատահել: Թուրքիան վարվել է այնպես, ինչպես իր համար միշտ շահավետ է եղել, ուշադրություն չդարձնելով «ռազմավարական գործընկերոջ եւ դաշնակցի» կոչերին: Վերջին կոչը իրական ժամանակով եղել է Ջորջ Բուշի կողմից: Անսպասելի մամլո ասուլիսի ժամանակ ամերիկացի նախագահը բացատրել է, որ Թուրքիայի շահերից չի բխում հավելյալ ուժեր Իրաքի հյուսիս ուղարկելը: Սակայն հենց այդ պահին թուրք պատգամավորները կողմ են քվեարկել բանաձեւին, որը թույլ է տալիս հարձակողական գործողություններ անցկացնել PKK-ի անջատողականների դեմ:

Քրդերը, ինչպես հայտնի է, բնակվում են Սիրիայում եւ Իրանում, եւ պատահական չէ Սիրիայի աջակցությունը Թուրքիային քուրդ գրոհայինների դեմ պայքարում: Անկարա այցելության ժամանակ սիրիացի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Թուրքիան «որոշակի խմբերին» հարված հասցնելու օրինական իրավունք ունի: Ապա, նա նաեւ ասել է, որ այդ խնդրով պետք է զբաղվեն նաեւ ամերիկացիները: Իրոք, վաղուց անցել են այն ժամանակները, երբ նրա հայրը` Խավեզ Ասադը երաշխավորել էր անջատողականների քողարկումը: Իրանը եւս այնքան էլ շահագրգռված չէ քրդերի ջանքերում, որոնց դեմ իսկական որս է գնում Իսլամական հեղափոխության պահակների կողմից, հաղորդում է BBC-ն: Փաստորեն, Հյուսիսային Իրաքում գոյություն ունի Քրդստան պետություն, իսկ Իրաքի քրդերը մեծ ազդեցություն են ունենում Թուրքիայի քրդերի վրա: Իսկ դա շատ լուրջ գործոն է Թուրքիայի համար:

Ռազմական վերլուծաբանները գտնում են, որ թուրքերը եռակի հարված կհասցնեն. օդային ռեյդեր, դեսանտային ստորաբաժանումների գործողություններ, անվտանգության գոտու ընդլայնում (20-30 կմ) սահմանի իրաքյան հատվածում: Լայնածավալ մաքրումը` «գտիր եւ ոչնչացրու» սկզբունքով, կիրականացվի ինչպես պարտիզանների խմբերի, այնպես էլ հրամանատարության նկատմամբ, ովքեր գտնվում են Իրանի հետ սահմանին` Կանդիլ լեռներում: Այդ գոտում տեղակայված են կայաններ, որտեղ հատուկ պատրաստություն են ստանում գրոհայիններն ու մահապարտները: Սակայն PPK-ն չի նստել ձեռքերը ծալած: Կուսակցութան ղեկավարությունը կրճատել է իր զորասյուները եւ ցրել դրանք երկրով մեկ` պատրաստելով «դժոխք դարձնել» թուրքական քաղաքները: Սակայն դիտորդները գտնում են, որ հարձակումը չի կարող որոշիչ լինել: Մոտենում է ձմեռը, թիկունքում շատ խնդիրներ են առաջանում, քրդերը վճռական են տրամադրված: Մի քանի օր առաջ թուրքերը խնդրել էին իրաքցիներին թույլատրել նրանց հետեւել PPK-ին սեփական սահմաններից դուրս եւ Բաղդադը նրանց մերժեց: Անկարան գործողություն է սկսել, հույս ունենալով, որ Վաշինգթոնը կգտնի որոշումը:

Մինչ դեռ, Բաղդադը լրջորեն անհանգստացած է ստեղծված իրադրությունով: Իրաքի քրդերը հանդիսանում են Իրաքի կարեւոր հատվածը, եւ ներկայից նախագահ Ջալյալ Թալաբանին եւս քուրդ է: Ճիշտ է, Թալաբանին իր վերջին այցելության ժամանակ Փարիզ երկիմաստ հայտարարություն արեց, դիմելով PPK-ին: «Դադարեցրեք հարձակումները, հակառակ դեպքում մենք կպահանջենք, որպեսզի դուք լքեք մեր տարածքը», ինչն անիրագործելի է, քանի որ Իրաքի Քրդստանում PPK-ն իր տանն է:

Պատմությունն այս ավելի քան 30 տարի է ձգվում` փոփոխական հաջողությամբ: Քրդերին հետեւում է թուրքական բանակը, նրանց փորձում էր ոչնչացնել Սադդամ Հուսեյնը: Նրանք հոյակապ հասկանում էին եւ հասկանում են, որ քրդերը անկախ Քրդստան ստեղծելու ճանապարհին ոչնչի առջեւ չեն կանգնի: Սակայն ճիշտ է նաեւ այն, որ թուրք զինվորները հիմնվել են Իրաքի տարածքում դեռ 1990-ականների վերջում, Սադդամ Հուսեյնի վարչակարգի դեմ պայքարից շատ ավելի վաղ: Պենտագոնի մամլո քարտուղար Ջեֆ Մորելի խոսքերով, Թուրքիայի զինվորների ներկայությունը Իրաքի հյուսիսում չպետք է որեւէ մեկին անհանգստացնի:

Հիշեցնենք, որ Թուրքիան շանտաժի էր ենթարկում ԱՄՆ-ին` սպառնալով ռազմական գործողություն սկսել Իրաքի հյուսիսում, եթե Ներկայացուցիչների պալատը ընդունի Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը: Սակայն, ինչպես մենք տեսնում ենք, PPK-ն եւ 106-րդ բանաձեւը ընդհանուր ոչինչ չունեն. քվեարկության ամսաթիվը դեռ չկա, իսկ թուրքական զորքերը արդեն պայքար են սկսել քուրդ գրոհայինների դեմ: Երեկ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը կոչ է արել կոնգրեսականներին չընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը, քանի որ «Կոնգրեսը չպետք է Օսմանյան կայսրությունում պատմականորեն տեղի ունեցածին որակում տա: Կոնգրեսը շատ ավելի կարեւոր գործեր ունի, քան մահմեդական աշխարհի մեր ժողովրդավարական դաշնակցին թշնամացնելը, մանավանդ այնպիսի մի դաշնակցի, որը ամեն օր կենսական աջակցություն է ցույց տալիս մեր զինվորականությանը»,֊ - հայտարարել է Ջորջ Բուշը: Ճիշտ է, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքերով, հենց քրդերն են հանդիսանում ԱՄՆ-ի իրական դաշնակիցները տարածաշրջանում: