6 դեկտեմբերի 2007 - 19:26 AMT
ՀՈԴՎԱԾ
Կոսովոյի կարգավիճակը կարեւոր եվրոպական թեմա է
ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կարծիքով, Ռուսաստանը բացարձակապես ոչ մի օգուտ չի բերում իր ուղղափառ սլավոնացի եղբայրներին Սերբիայում` նման անհանդուրժողական դիրքորոշում գրավելով
«Կոսովոյի կարգավիճակի հարցով Բելգրադի եւ Պրիշտինայի բանակցությունների միջնորդների «Եռյակը»` Ռուսաստան, ԱՄՆ եւ Եվրամիություն, իր զեկույցը կներկայցնի արտահերթ` դեկտեմբերի 6-ին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի խոսքերով, ոչ մի քաղաքական ենթատեքստ եւ շտապողականություն դրանում չկա. «Ես մեկնում են կլիմայի հարցերով միջազգային կոնֆերանսի Բալիում` ՄԱԿ-ի հովանու ներքո, որտեղ մենք մտադիր ենք գործողությունների հավաքական պլատֆորմ մշակել գլոբալ աղետը կանխելու համար, որը կարող է լինել մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետման պատճառով»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը` բացատրելով Կոսովոյի հարցով զեկույցի արտահերթ ներկայացումը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման համաձայն, զեկույցը ծրագրվում էր ներկայացնել երկուշաբթի` դեկտեմբերի 10-ին:

Կոսովոյի հարցով զեկույցում, ըստ «եռյակում» ԵՄ ներկայացուցիչ, գերմանացի դիվանագետ Վոլֆգանգ Իշինգերի, կնշվի, որ Բելգրադին ու Պրիշտինային չհաջողվեց համաձայնության գալ տարածաշրջանի ապագա կարգավիճակի հարցով: Փաստաթղթում նաեւ մանրամասնորեն թվարկվելու են բոլոր առաջարկությունները, որոնք երկխոսության ընթացքում ներկայացրել են բանակցությունների երկու կողմերը` Սերբիայի եւ Կոսովոյի ալբանացիների պատվիրակությունները:

Ինչպես հաղորդել են միջազգային միջնորդները, զեկույցը չի ներառելու Կոսովոյի խնդրի կարգավորման ինչ-որ կոնկրետ որոշումներ: Իր հերթին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ընգծել է, որ Ռուսաստանը Կոսովոյի հակամարտության կարգավորման հարցում առաջնորդվելու է միջազգային իրավունքի սկզբունքներով:

Սակայն հարցը միայն Ռուսաստանը չէ: Սլովակիան, Կիպրոսն ու Հունաստանը եւս դեմ են Կոսովոյի անկախության ճանաչմանը: Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե-Մանուել Բարոզոն նաեւ բազմաթիվ անգամներ ընդգծել է Կոսովոյի հարցով միասնության կարեւորությունը ԵՄ շարքերում: «Եռյակի» շարքերում տարաձայնությունների լույսի ներքո մեզ համար սկզբունքային նշանակություն ունի ներքին փոխզիջման հասնելը: Չէ որ, Կոսովոն Եվրոպայում է, իսկ դա նշանակում է` նրա կարգավիճակը կարեւոր եվրոպական թեմա է»,- Եվրահանձնաժողովի ղեկավարին մեջբերում է DPA գործակալությունը: Բարոզոյի կարծիքով, հակառակ դեպքում կարող է տպավորություն ստեղծվել, որ եվրոպացիները ի վիճակի չեն պայմանավորվել միմյանց հետ: «Միասնության բացակայությունը թուլության նշան է: Եւ ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ որոշ գերտերություններ դրա հույսն ունեն»,- ընդգծել է Բարոզոն:

The Guardian բրիտանական թերթի կարծիքով, պահեստային տարբերակներից լավագույնը վիճելի տարածքի անկախության հռաչկումն է: Ներկա դրությամբ, Սերբիային առաջարկվում է անդամակցություն ԵՄ-ում, եթե նա ճանաչի Կոսովոյի անկախությունը: Սակայն վերլուծաբանները գտնում եմ, որ որոշակի պահի հաջորդ տասնամյակում ԵՄ անդամներ կդառնան երկու եվրոպական երկիր` Սերբիան եւ Կոսովոն:

Բավականին հավանական է, որ եվրոպական տեսանկյունից դա կլինի լավագույն տարբերակը ոչ միայն Կոսովոյի, այլեւ Սերբիայի համար: Սերբիան փաստորեն չի օգտագործում Կոսովոյի նկատմամբ իր իրավունքները 1999 թվականի ամռանից, բացառությամբ Իբար գետից հյուսիս գտնվող եւ սերբերի կողմից վերահսկվող տարածնքերի: Իրականում, հարցը կայանում է ոչ թե նրանում` արդյոք դա իրադարձությունների ճիշտ ելքն է, այլ նրանում` ինչպես հասնել դրան: Լավագույն ելքը իրադրությունից արգելափակված է Ռուսաստանի անհանդուրժողական դիրքորոշմամբ, այսինքն Մարտի Ահտիսաարիի ծագիրը, որի համաձայն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կճանաչի Կոսովոյի անկախությունը` միջազգային հանրության վերահսկողությամբ, սերբական սրբությունների, համայնքների եւ վարչական միավորների ընդարձակ պաշտպանությամբ եւ ինքնավարությամբ:

ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կարծիքով, Ռուսաստանը բացարձակապես ոչ մի օգուտ չի բերում ոչ իրեն, ոչ էլ իր ուղղափառ սլավոնացի եղբայրներին Սերբիայում` նման անհանդուրժողական դիրքորոշում գրավելով. սակայն այն անհադուրժողական էր եւ անհանդուրժողական էլ կմնա:

«Վատագույն տարբերակը կլինի, երբ Կոսվոյի նոր կառավարությունը` Կոսովոյի Ազտագարկան բանակի նախկին հրամանատար Խաշիմ Տաչիի գլխավորությամբ, կշտապի միակողմանի կարգով անկախություն հռչակել: Դա կարող է հանգեցնել Իբար գետից հյուսիս բնակվող սերբերի զայրագին ռեակցիայի, կարող է վրդովեցնել Բելգրադի իշխանություններին, որը, հնարավոր է, էներգետիկ եւ առեւտրային շրջափակում հայտարարի. դեռ չենք ասում հնարավոր կոչերի մասին`«ակն ընդ ական», որը իրեն կարող է թույլ տալ Բոսնիայի Սերբական Հանրապետությունը»,- գրում է The Guardian-ը:

Հետեւաբար, լավագույն ելքը, որը տվյալ պահին հնարավոր է, երբ Ռուսաստանը չի համաձայնվում, հանդիսանում է այն, որ բարձաստիճան բանակիցները հայտարարեն ԱՀՀ` Անկախության համաձայնեցված հռչակում: Այն ենթադրում է, որ Կոսվոյի նոր կառավարությունը կգնա դեպի իր ցանկալի նպատակը առաջիկա երեք ամիսների ընթացքում, սակայն հստակորեն համակարգելով իր գործողությունները Եվրամիության եւ այլ միջազգային գործընկերների հետ: Եվրամիությունը, չնայած նրան աջակցում են ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն եւ ՄԱԿ-ը, առաջատար դեր կխաղա նոր պայմանավորվածություններում:

Անկախության համաձայնեցված հռչակումը, որը կկայանա, ամենաուշը 2008 թվականի փետրվարին, այդպիսով, կուղեկցվի սերբական կողմին ԵՄ-ի ծանրակշիռ առաջարկներով. հրաժարվեք Կոսովոյի նկատմամբ ձեր ձեւական ինքնիշխան իրավունքների ռուդիմենտար դատարկ բոժոժից եւ ստացեք ԵՄ շարքերում ավելի լավ ապագայի հնարավորություն: Սերբերի մեծամասնությունը, միեւնույն է, բարձրաձայն կասի` «Ոչ», սակայն հոգու խորքում, հնարավոր է, սկսեն համաձյնել այդ գաղափրի հետ: Չնայած, Բալկաններում «լավ ապագան», նույնիսկ ԵՄ կազմում, հեռու ապագայի գործ է երեւում: Եւ Ռուսաստանն այստեղ ոչ մի կապ չունի: