17 հունիսի 2008 - 19:08 AMT
ՀՈԴՎԱԾ
Կոսովոն ընդունել է Սահմանադրություն. ո՞րն է հաջորդ քայլը
Եթե Հայաստանն ընկալվում է եւ ներկայացվում է որպես Ղարաբաղի անվտանգության երաշխավոր, ապա Կոսովոյի դեպքում Ալբանիան երբեք չի ընկալվել նման դերում միջազգային հանրության կողմից
Հունիսի 15-ին Կոսովոն ընդունել է իր սահմանադրությունը, եւ տարածաշրջանում անմիջապես փոխվել է իրադրությունը: Կոսովոյի սերբերը անմիջապես հայտարարել են, որ սերբական շրջաններում ոչ ոք նոր սահմանադրություն չի ընդունի եւ չի ապրի նոր օրենքներով: Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը նաեւ հայտարարել է, որ Բելգրադը չի ընդունի շրջանի նոր սահմանադրությունը, որը նա անօրինական է անվանել:
Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո Կոսովոյի իշխանությունները իրենց վրա վերցրեցին բոլոր պետական գործառույթները եւ պարտավորությունները, բացառությամբ նրանց, որոնք, ըստ Ախտիսաարիի ծրագրի, պետք է մնան ՄԱԿ-ի առաքելության վերահսկողության տակ. դատական համակարգն ու ոստիկանությունը: Ըստ սահմանադրության, Կոսովոյում ԵՄ գերագույն ներկայացուցիչը հետեւելու է Ախտիսաարիի ծրագրի իրականացմանը եւ հանդես է գալու որպես «խորհրդատու»: Սահմանադրության ընդունումից անմիջապես հետո Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Յոհամիմ Ռյուկները եւ նրա տեղակալը պաշտոնաթող են արվել: Ինչպես ասվում է ՄԱԿ-ի պաշտոնական հայտարարության մեջ, պաշտոնաթողությունը կապված է Կոսովոյում առաքելության մամնդատի կոպիտ խախտման եւ Եվրամիության ներկայացուցիչներին լիազորությունները փոխանցելու չարտոնված փորձերի հետ: ՄԱԿ-ից նման միջոցներ էր պահանջում Ռուսաստանը: Առաքելության ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ կրճատելու են իրենց լիազորությունները տարածաշրջանի կողմից անկախություն հայտարարելու եւ Սահմանադրության ընդունման պատճառով:

ՄԱԿ-ի փոխարինումը ենթադրվում է կատարել Eulex եվրոպական առաքելությամբ: Սակայն, արեւմտյան մեկնաբանների կարծիքով, այդ գործընթացը վտանգավոր է: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը առաջարկել է թողնել Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելության մի մասը բռնությունների նոր հոսանքից խուսափելու նպատակով նախկին սերբական շրջանում, որը անկախություն է հռչակել փետրվարի 17-ին եւ որը ճանաչվել է 43 պետությունների, այդ թվում ԵՄ-ի եւ Շվեյցարիայի կողմից: Մնալով տեղում` ՄԱԿ-ի ուժերը երկարաձգում են 1999 թվականի 1244 բանաձեւի գործունեությունը, որով արտոնվում է միջազգային ներկայությունը:

Այդ բանաձեւի շրջանակներում ԵՄ-ն դեկտեմբերին որոշում է կայացրել է սեփական առաքելություն ուղղարկելու մասին` Eulex (Ոստիկանություն-դատավարություն-մաքսային ծառայություն): Ֆրանսիացի գեներալ Իվ դե Կերմաբոնի գլխավորած առաքելության կազմում 3000 մասնագետ է, որոնց խնդիրը ձեւավորվող վարչակազմի կառավարումն է: Սերբերի բնակության հատվածում անկարգությունները, հաջորդած ընտրությունները Սերբիայում հետաձգեցին առաքելության հայտնվելը: Ըստ էության, ԵՄ-ն հանդես է գալու որպես Կոսովոյի «պրոտեկտորատ», որին Սերբիան, Ռուսաստանի աջակցությամբ, մերժում է անկախության հարցում: Դա շատ բարդ շրջան է լինելու. «ՄԱԿ-ը շարունակելու է մնալ սերբական կառավարության գործընկերը»,- ասվում է Le Temps-ում տպագրված Պիտեր Ֆեյտի հարցազրույցում, ով հանդիսանում է ԵՄ-ի եւ Կոսովոն ճանաչած երկրների հատուկ ներկայացուցիչը: Հոլանդացի դիվանագետի համար ամենից կարեւոր բանն այն է, որպեսզի հնարավոր լինի, խուսափել այն իրավիճակից, որ Կոսովոյի հյուսիսում, որտեղ Eulex-ը չի կարողանա գործել, զուգահեռ ինստիտուտներ չստեղծվեն: ԵՄ-ն չի ցանկանում, որպեսզի Կոսովոն դառնա «սառեցված հակամարտություն»: Չնայած այնպիսի երկրների մերժմանը, ինչպիսին են Կիպրոսն ու Իսպանիան, Եվրամիությունը պահպանում է միասնականությունը եւ հուլիսի 11-ին կազմակերպելու է հովանավորների կոնֆերանս: ԵՄ-ն նաեւ պատասխանում է Բելգրադի նոր բանակցություններ սկսելու պահանջին. «Եկեք պարզենք իրավիճակը,- ասում է Պիտեր Ֆեյթը:- Կարելի է քննարկել ինչ հնարավոր է, սակայն Կոսովոյի կարգավիճակի մասին բանակցություններն ավարտված են: Դա անշրջելի է»:

Մինչ դեռ, Կոսովոյի եւ Ղարաբաղի միջեւ զուգահեռները եւ Կոսովոյի օրինակով անկախության ճանաչումը քննակրվել են Ստեփանակերտում: «Կա սերբական, ավելի ճիշտ, հարավսլավական սցենարի իրականացման վտանգ Հարավային Կովկասում: Ունենանալով բազմաթիվ չլուծված խնդիրներ` մենք կարող ենք հայտնվել հարավսլավական Սերբիայի դերում: Այդ վտանգը կա, եւ այն անհրաժեշտ է գիտակցել եւ որոշել շատ հստակ քաղաքական օրակարգը»,- գտնում է «Եվրաինտեգրում» կազմակերպության (Հայաստան) ներկայացուցիչ Կարեն Բեքարյանը: Խոսելով զուգահեռների մասին` նա նկատել է, որ ի տարբերություն հայկական պետություններին, Կոսովոյին հաջողվել է անկախության ձեռքբերման ողջ ընթացքում խուսափել ալբանական գործոնի ազդեցությունից: «Արվել է ամեն ինչ, որպեսզի Կոսովոյի վերնախավը չդառնա ալբանական վերնախավի մասը, ի տարբերություն Հայաստանի: Եւ պատահական չէ, որ ինչ-որ պահի Ղարաբաղը հայտնվեց բանակցային գործընթացից դուրս: Կոսովոյին հաջողվեց դրանից խուսափել եւ բազմաթիվ խաղաթղթեր ստանալ»,- նշել է Բեքարյանը:

Եթե Հայաստանն ընկալվում է եւ ներկայացվում է որպես Ղարաբաղի անվտանգության երաշխավոր, ապա Կոսովոյի դեպքում Ալբանիան երբեք չի ընկալվել նման դերում միջազգային հանրության կողմից: Այդ պատճառով աշխարհն ինքն առաջարկեց Կոսովոյին երաշխիքներ` ի դեմս ՄԱԿ-ի եւ եվրոպական կառույցների, ինչը չէր կարող չանդրադառնալ կարգավորման գործընթացի վրա: Սակայն Հայաստանը դարձել է անվտանգության երաշխավոր ոչ լավ վիճակից, դրան նրան դրդել են Բաքվի անընդհատ սպառնալիքները: Եւ վերջնական կարգավորման մասին խոսելն էլ վաղ է: Սակայն ինչ անել Սերբիայի եւ Ռուսաստանի, իսկ մեր դեպքում Ադրբեջանի հետ, որը կանի հնարավոր եւ անհնարին ամեն ինչ, որպեսզի պահպանի գոնե ստատուս-քվոյի հնարավորությունը: Կամ սկսի հերթական պատերազմը