18 հոկտեմբերի 2008 - 16:32 AMT
ՀՈԴՎԱԾ
Կկարողանան արդյոք ամերիկացիներն ընտրել սեւամորթ նախագահի, որը բավականին «խնդրահարույց» երկրորդ անուն ունի` Հուսեյն
Նախագահության թեկնածուները միշտ հակված են մոռանալ իրենց նախընտրական խոստումները, հատկապես այնպիսի «բարդ» հարցի դեպքում ինչպիսին Հայոց ցեղասպանությունն է կամ ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը
Երկու շաբաթից էլ քիչ է մնացել մինչ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները: Չնայած Բարակ Օբամայի համոզիչ հաղթանակներին բոլոր երեք հեռուստաբանավեճերում, մի փոքր լավատեսորեն կլինի խոսել այն մասին, որ ամերիկացիները պատրաստեն են ընտրել հենց դեմոկրատների թեկնածուին: Ինտրիգը նրանում է, թե կկարողանան արդյո՞ք ամերիկացիներն ընտրել սեւամորթ նախագահի` «խնդրահարույց» Հուսեյն երկրորդ անունով:
ԱՄՆ-ի ընտրական համակարգը բավականին բարդ է եւ հնաոճ, մեծ հաշվով, այն հազիվ թե կարելի է համարել ամենադեմոկրատականը: Յուրաքանչյուր նահանգ ունի «ընտրական ձայների» իր կոնկրետ քանակը, որ հաշվարկվում է ըստ բնակչության տոկոսի եւ կախված է մարզերի քանակից, գումարած սենատորի 2 քվե: Վաշինգտոնն առանձին կարգավիճակ ունի որպես նահանգ եւ իր ձայները: Այսինքն ստացվում է առնվազն 3 քվե: Երկու նահանգ` Մենն ու Նեբրասկան բաժանում են իրնեց քվեները տոկոսային հարաբերությամբ թեկնածուների օգտին քվեարկողների թվի վրա: Մյուս նահանգներում, ընտրողների ձայների կեսից ավելին ստացած թեկնածուն ստանում է բոլոր «ընտրական ձայները»: Այդ պատճառով է, որ մյուս ոչ հիմնական կուսակցությունների թեկնածուներն ընտրվելու շանս չունեն, թեեւ ամեն անգամ ներկայացնում են իրենց որոշ նահանգներում: 2008թ. քվեաթերթիկներում Օբամայից եւ ՄըքՔեյնից բացի կան եւս 4 անկախ թեկնածուներ, որոնց ընտրողների մեծ մասը չի ճանաչում: Մոտավորապես ամերիկացիների 55 մլն սատարում է հանրապետականներին, 72 մլն-ն` դեմոկրատներին, իսկ 42 մլն` անկախ են իրենց նախապատվություններում: Անշուշտ, սրանք մոտավոր տվայլներ են: Սպիտակ տան վերջին դեմոկրատն եղել է նախագահ Բիլլ Քլինթոնը եւ այժմ, եթե հետեւենք ձեւավորված ավանդույթին, հանրապետական Բուշից հետո նախագահ պետք է դառնա դեմոկրատը: Սակայն կարող է գործի դրվել ներկա նախագահ Ջ.Բուշի ընտրությունների ժամանակ արդեն իսկ փորձարկված մարտավարությունը, երբ Բուշը նախագահ դարձավ ոչ թե ըստ իր հավաքած ձայների, այլ ԱՄՆ-ի Գերագույն դատարանի որոշմամբ:

Այդ սցենարի կրկնությունը քիչ հավանական է, սակայն Ամերիկայից վերջերս ամեն ինչ սպասելի է: Ճիշտ է, ֆինանսական ճգնաժամը բավականին խարխլեց ամերիկացիների վստահությունը ներկա վարչակազմի հանդեպ, սակայն ուր է երաշխիքը, որ նրանք կրկին հանրապետական չեն ընտրի միայն այն պատճառով, որ նա սպիտակամորթ է, կռվել է Վյետնամում եւ նրա փոխնախագահը կին է, ինչն իր դերը կունենա բազմաթիվ հասարակական կազմակերպությունների համար, օրինակ «Կանայք հավասար ընտրական իրավունքի համար» եւ այլն:

Մինչդեռ, հոկտեմբերի 17-ին Los Angeles Times, The Chicago Tribune, The San Francisco Chronicle թերթերը եւ Նյու Յորքի խոշորագույն իսպանալեզու El Diariop/ La Prensa-ն սատարեցին Բ.Օբամային: «Օբաման կրթված է եւ ճարտար լեզու ունի, սթափ է մտածում եւ հետաքրքիր է, անդրդում է եւ պատկառելի: Նա արտահայտում է ազգի դեմքն այնպիսին, ինչպիսին նա կա եւ ինչպիսին կցանկանար լինել»,-գրում է Los Angeles Times-ը:

The Chicago Tribune-ը, որը սովորաբար աջակցում է հանրապետական թեկնածուներին, ուրբաթ օրվա իր համարում հաղորդում է Օբամայի «ինտելեկտուալ խստության», բարոյական արժեքների եւ մտածված ու զգուշավոր որոշումներ կայացնելու կարողության հանդեպ իր «հսակայական» հավատի մասին: Իր հերթին The San Francisco Chronicle-ը համեմատում է երկու թեկնածուների պահվածքը ֆինանսական ճգնաժամի պայմաններում եւ երզրակացնում, որ «Օբաման ընդունելի նախագահ է այս տագնապալի ժամանակների համար»: Ավելի վաղ Օբամային սատարելու մասին հայտարարել էին նաեւ այնպիսի ազդեցիկ պարբերականներ, ինչպիսիք են The Washington Post, The New Yorker, The Financial Times и Rolling Stoneը:

ԱՄՆ-ի համար այդչափ հազվադեպ միակարծությունը իրոք կարող է օգնել Օբամային հաղթել: Պետք չէ մոռանալ ԱՄՆ-ի հայ համայնքի մասին, որը բավականին հզոր է եւ որի ստեղծած «Հայերը Օբամայի օգտին» կազմակերպությունն ուղղված է ոչ միայն հայերին, այլ Ամերիկայի ազգային այլ խմբերին: Օբամային դեմ է առայժմ միայն հրեական լոբբին, որը կարող է եւ վերանայել իր դիրքորոշումը:

«Անշուշտ, ԱՄՆ-ի հայ համայնքին հուզում են նույն այն հարցերը, ինչ մյուս ամերիկացիներին, սակայն դրա հետ մեկտեղ ամերիկահայերը մեծապես կարեւորում են նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Անշուշտ, այս հարցը գլխավոր չէ, սակայն ոչ էլ երկրորդական է»,-ասել է Ամերիկայի Հայկական համագումարի ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը:

Ինչ վերաբերում է սենատոր ՄըքՔեյնին, ապա նա հայտնի դարձավ Հայոց ցեղասպանությունը չճանաչելու իր ցանկությամբ, ինչպես նաեւ իր անտարբերությամբ ԱՄՆ-ի եւ Հայաստանի երկկողմ հարաբերությունների վերաբերյալ: Նման դիրքորոշումը կարող է շատ վնասել ՄըքՔեյնին, ամեն դեպքում, հայաշատ նահանգներում` Կալիֆորնիայում, Նյու Ջերսիում, Միչիգանում եւ Նեւադայում:

Հանրապետական ՄըքՔեյնը դարձավ ԱՄՆ նախագահության առաջին թեկնածուն վերջին 20 տարներին, որը հրապարակավ դեմ արտահայտվեց Հայոց ցեղասպանության ճանաչմանը, նույնիսկ չլինելով գործող վարչակազմի անդամ: Այս մասին ասվում է The Atlantic Monthly-ում հրապարակված «ՄըքՔեյնի հայկական խնդիրը» հոդվածում: Այնտեղ ասվում է, որ ՄըքՔեյնը բազմիցս է դեմ հանդես եկել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունմանը: 1990թ. նա դեմ քվեարկեց ցեղասպանության մասին բանաձեւին, որ առաջարկել էր Սենատի փոքրամասնության ներկայացուցիչ Բոբ Դուոլը: 2000-ին, նա, փորձելով իր թեկնածությունն առաջադրել Հանրապետական կուսակցությունից Կալիֆորնիայում, հաստատեց, որ չի նպաստի նման բանաձեւի ընդունմանը: 2008-ին սենատորը կրկին հաստատեց իր այդ որոշումը, ինչը բողոքի լայն ալիք առաջացրեց հայկական կազմակերպությունների կողմից: Ի տարբերություն ՄըքՔեյնի, Օբաման խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել 1915թ. Հայոց ցեղասպանությունը: Իր նախընտրական արշավի ընթացքում նա արդեն երկու հայտարարություն է արել այս հարցի շուրջ` հունվարի 19-ին եւ ապրիլի 28-ին: Հունվարի 19-ի հայտարարության մեջ Օբաման ասում է հումանիտար աջակցության ծավալները նույն մակարդակի վրա պահապանելու պատրաստակամության մասին եւ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ինքնորոշման իրավունքի վրա հիմնված բանաձեւն առաջ մղելու անհրաժեշտության մասին` այս ձեւակերպումը մոտ է նրան, որն ընդունելի է հայկական կողմի համար:

Ճիշտ է, նախագահության թեկնածուները միշտ հակված են մառոնալ իրենց նախընտրական խոստումները, հատկապես այնպիսի «անհարմար» հարցի դեպքում ինչպիսին Հայոց ցեղասպանությունն է կամ ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Գուցե Բարակ Օբամա՞ն խախտի այդ ավանդույթը:

Կարինե Տեր-Սահակյան