Անկարայի` մեծ ինքնուրույնության ձգտող արտաքին քաղաքական ուղղվածությունը սկսվեց դեռեւս անցյալ տարի, բայց այժմ այն սկսում է ավելի հստակ դիմագծեր ստանալ: Այդ փոփոխությունների պայմաններում` մի մասը Արեւելյան Եվրոպա փոխադրելու համար իրանական գազի գնման մասին համաձայնագրով Թուրքիան, փաստորեն, սկսում է գործել առանց ԱՄՆ-ին հաշվի առնելու, ինչը, թերեւս, նորություն չէ:
Այդ իսկ պատճառով տարածաշրջանում այժմ որոշակիորեն բարձրացել է Հայաստանի դերը, ինչը բավական վաղուց չէր նկատվել: Բոլորը կարծես թե սովորել էին «ամրակետի», «մարտավարական դաշնակցի» եւ նման այլ բաների մասին բարձրագոչ հայտարարություններին: Ինչպես մենք արդեն գրել ենք, Միխայիլ Սահակաշվիլին ՌԴ-ին այնպիսի նվեր մատուցեց, որի մասին Ռուսաստանը չէր կարող անգամ երազել: Հրահրելով «հնգօրյա պատերազմը» եւ այդպես էլ չստանալով «ընկերների» օգնությունը` Վրաստանի նախագահը, փաստորեն, բաց թողեց Ռուսաստանի կապերը, իսկ վերջինս վաղուց արդեն իր համար դիտարկում էր Հայաստանից բացի երկրորդ մարտահենադաշտը` Կովկասում իր ներկայությունը ամրապնդելու համար: Ինչը եւ արվեց:
Նրանում, որ ազգերի ինքնորոշման իրավունքի մասին մշտական հիշեցումները եւ պետության տարածքային ամբողջականության սկզբունքը կարծես թե չբարձրաձայնելը արվում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի համար, ոչ ոք չի կասկածում: Բայց քանի որ այդ սկզբունքը ունիվերսալ է, այն կիրառելի է եւ Լեռնային Ղարաբաղի հանդեպ, էլ չենք ասում Մերձդնեստրիայի մասին: Վերջինի դեպքում հակամարտությունը կարելի է գրեթե կարգավորված համարել, առավել եւս, որ Մոլդավիայի նախագահ Վլադիմիր Վորոնինը հստակ որոշել է դուրս գալ ՎՈՒԱՄ կազմակերպությունից, որը, իբր, ստեղծվել էր հակամարտությունների լուծման, իսկ իրականում` Ռուսաստանը շրջանցելով Կասպիական տարածաշրջանից Եվրոպա ածխաջրածիններ տեղափոխելու համար: Ներկայումս ՎՈՒԱՄ-ի գոյության հարցում բացի Ադրբեջանից եւ Վրաստանից ոչ ոք հետաքրքրված չի: Ճիշտ է, այդ կազմակերպության ապագայի հարցում շատ բան կախված է ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքականությունից:
Այնուամենայնիվ, պետք է խոստովանել, որ ռուսական դիվանագիտությունը թերեւս առաջին անգամ 20 տարվա ընթացքում բավական օպերատիվ կերպով աշխատեց: Մայնդորֆյան հռչակագրի ստորագրումը անմիջապես ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ, նախագահ Մեդվեդեւի ուղերձը, որում նա ԱՄՆ-ին բավական հստակ կերպով հասկացրեց, որ մտադիր չէ նստել եւ սպասել Արեւելյան Եվրոպայում ՀՕՊ-ի ծավալմանը: Եւ, վերջապես, ղարաբաղյան հիմնախնդիրը արագ եւ խաղաղ լուծելու անհրաժեշտության մասին ամենատարբեր մակարդակներում հնչող հայտարարությունները ԱՄՆ-ին դրել են հասցնողի վիճակի մեջ: Թե որքան երկար կտեւի ներկայիս դրությունը, դժվար է կանխագուշակել, առավել եւս գլոբալ ֆինանսական ճգնաժամի պայմաններում: Հին Եվրոպան արդեն հայտարարել է, որ համագործակցելու է Մոսկվայի հետ: Իսկ Լեհաստանի, Չեխիայի եւ Բալթիկայի երկրների հետ ունեցած խնդիրները ԵՄ-ին սկսել են ավելի ու ավելի քիչ անհանգստացնել:
Կա եւս մեկ նրբություն. Մոսկվայի հետ հարաբերություններում Բաքուն ավելի շատ խնդիրներ ունի, քան Թբիլիսին: «Անսահման նավթային պահեստներով» եւ «ռազմական հզորությամբ» մշտապես հոխորտալը կարող է գրգռել հանգիստ «արջին», եւ թե ինչպիսին կլինի ՌԴ-ի արձագանքը, դեռեւս պարզ չէ:
Այդ միջոցին Ադրբեջանը Կասպիական հետխորհրդային տարածքում օժտված է Ռուսաստանից հետո ամենախոշոր Ռազմա-ծովային ուժերով: Դրա հետ մեկտեղ Ադրբեջանը տնօրինում է Կասպիայի ամենակոմերցիոն նավատորմը: Դա մեծ ջրատարողությամբ ավելի քան հիսուն նավեր են, որոնք կարող են զորք եւ ռազմական տեխնիկա տեղափոխել: Երկրի ռազմա-ծովային նավատորմի կանգնեցմանը օգնում են ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ի այլ երկրներ: Ադրբեջանի ՌԾՈՒ-ն պարբերաբար ծովային զորավարժություններ է անցկացնում` ներգրավելով Թուրքիայի եւ ԱՄՆ-ի սպաներին: Բաքվին տրվող ընդհանուր ռազմական օգնությունը գնահատվում է մի քանի հարյուր միլիոն դոլլար:
Այդ ամենը չի կարող չզգոնացնել: Հասկանալի է, որ Ադրբեջանի ՌԾՈՒ-ն դժվար թե կօգնի բանակին ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենաանբարենպաստ հանգուցալուծման դեպքում, բայց այդ պոտենցիալը չի կարելի հաշվի չառնել: Ներկայումս Հայաստանին անհրաժեշտ են ոչ թե բարեկամության եւ դաշնակցային հարաբերությունների վստահեցումներ, այլ ավելի կշռադատված հարաբերություններ Ռուսաստանի հետ, ինչը չի ենթադրում ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները երկրորդական համարել: