1 օգոստոսի 2009 - 18:32 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայ-թուրքական հարաբերություններն ու ՀԱՊԿ-ն` ոչ մի նոր բան
Հայ-թուրքական սահմանի բացման հետ ԵՄ-ին անդամակցելու Անկարայի շանսերը կավելանան` սակայն, ոչ այնքան, որ հնարավոր լինի խոսել մոտակա հեռանկարի մասին
Անցած շաբաթը Հայաստանի համար եղել է, ինչպես միշտ վերջերս, բավական հագեցած, թեեւ կատարվածը լոկ հերթական կրկնությունն էր` հայ-թուրքական հարաբերություններ, մադրիդյան սկզբունքների հրապարակում: Շաբաթվա սենսացիան դարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունն այն մասին, որ անընդունելի է Թուրքիա մեկնել փակ սահմանով:

Սարգսյանի հայտարարությունը, որ արվեց Սերբիայի նախագահ Բորիս Թադիչի հետ համատեղ մամլո ասուլիսում, այնուհետեւ կրկնվեց սփյուռքահայ երիտասարդների հետ հանդիպմանը: Անկասկած, Հայաստանի նախագահն ասաց այն, ինչ պետք է ասեր: Անկարայի արձագանքը չուշացավ: Եթե մի կողմ թողնենք Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավուդօղլուի դիվանագիտական արտահայտությունները, ապա կարելի է ուղղակի ասել, որ Անկարայում համոզված են, որ Սարգսյանը կժամանի Բուրսա` դիտելու ֆուտբոլային խաղը: Նրանց կրկնօրինակում էին նաեւ ադրբեջանցի քաղաքագետները, կանխատեսելով, որ Հայաստանի նախագահը միեւնույն է կմեկնի ֆուտբոլի, որպես հաստատում նշելվ Վլադիմիր Պուտինի օգոստոսի 6-ին Անկարա կատարելիք այցը: Բաքվի տրամաբանությունն ինչպես միշտ պարզունակ է` Պուտինը կասի, Սարգսյանը կմեկնի: Հավանաբար, «անկախ ու ինքնիշխան Ադրբեջանի» նախագահն անում է այն, ինչ իրեն ասում են Էրդողանն ու Գյուլը: Այնուամենայնիվ, պետք է խոստովանել, որ ՀՀ նախագահի ներկայությունը Թուրքիա-Հայաստան խաղին այնքան էլ մեծ չէ: Ճիշտ է, կա նաեւ ԵՄ-ի գործոնը, որն այս դեպքում Թուրքիայի դեմ է խաղում: Նույնիսկ եթե հայ-թուրքական սահմանը բացվի գոնե երկու ժամով, այն հնարավոր չի լինի կրկին փակել, որքան էլ ընդդիմանա Ադրբեջանը: Հայ-թուրքական սահմանի բացման հետ ԵՄ-ին անդամակցելու Անկարայի շանսերը կավելանան` սակայն, ոչ այնքան, որ հնարավոր լինի խոսել մոտակա հեռանկարի մասին, սակայն բանակցությունների ընթացը կհեշտանա: Եվ Թուրքիայում դա հիանալի հասկանում են:

Շաբաթվա երկրորդ իրադարձությունը դարձավ արդեն ավանդական դարձած ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների «ոչ պաշտոնական» հանդիպումը Ղրղզստանում: Ժամանեցին բոլորը, ներառյալ Ալեքսանդր Լուկաշենկոն ու Իսլամ Կարիմովը, որն մինչ այժ չի որոշել` հարկավո՞ր է ՀԱՊԿ-ն Ուզբեկստանին, թե` ոչ: Հավանաբար, այնուամենայնիվ հարկավոր է` սահմանային վեճերը Կենտրոնական Ասիայի երկրների հետ ավելի լավ է լուծել երրորդ երկրի, այսինքն` Ռուսաստանի մասնակցությամբ: Դա ինչ-որ մեկին դուր գալիս է, թե ոչ, այլ հարց է, սակայն փաստը մնում է փաստ` հետխորհրդային տարածքում այդ կազմակերպությունը ՌԴ-ի արբանյակի մեջ ընդգրկված երկրների համար փոխարինում է ՆԱՏՕ-ին:

Գագաթնաժողովում խսքը գնում էր Արագ արձագանքման հավաքական ուժերի մասին, սակայն հազիվ թե նախագահներն այս անգամ համաձայնության եկան: Ըստ իս, դա բացատրվում է ոչ թե ֆինանսավորմամբ, այլ ԱԱՀՈւ-ի գործունեության ոլորտների լղոզվածությամբ: Բելառուսն ու Հայաստանը միանգամայն արդարացիորեն կարծում են, որ իրենց ստորաբաժանումները մասնակցելու են Կենտրոնական Ասիայում ռազմական գործողություններին, այն դեպքում, երբ ՀԱՊԿ-ն արդեն բազմիցս հայտարարել է, թե չի միջամտի ղարաբաղյան հակամարտությանը` Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դեպքում: Այս ամենը, բնականաբար, չի կարող չմտահոգել Երեւանին: Կարծում եմ, որ ԱԱՀՈՒ-ն դեռեւս մինչ տարեվերջ կմնա զուտ բարի մտադրություն, ինչպիսիք են շատ նախաձեռնություններ ԱՊՀ եւ նույն ՀԱՊԿ շրջանակներում:

Իսկ շաբաթվա վերջում Թեհրանում սկսվեց ընդդիմադիր քաղաքական գործիչների դատավարությունը, որոնք մեղարդրվում են զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ:

Դատավարության ընթացքում կքննվի 100 հոգու գործ, որոնց կասկածում են Իրանում նախագահական ընտրություններից հետո լարվածություն ստեղծելու համար, հաղորդում է Fars գործակալությունը: Մեղադրյալները, հիմնականում, բարեփոխիչների ճամբարից են: Նրանց մեղադրում են ահաբեկչական խմբավորումների հետ հանցավոր համաձայնության գալու, ռումբեր տեղադրելու, հրազեն կրելու համար, ինչպես նաեւ ոստիկանության ու կամավորների վրա հարձակումների, հանրահավաքների լուսանկարները թշնամական մամուլին փոխանցելու, իրավակարգը խախտելու եւ հանրային ու պետական գույքին վնաս հասցնելու մեջ: Իրանն այս դեպքում «հայտնի» է այաթոլաների ռեժիմի դեմ ոտնձգություններ անողների հանդեպ իր դաժան հաշվերհարդարներով: Սակայն այս անգամ ամեն ինչ կարող է այլ ընթացք ստանալ` Թեհրանը պետք է մասնակցի Nabucco-ին եւ հանուն դրա նա ցանկանում է քաղաքակիրթ երկիր երեւալ Արեւմուտքի աչքերում»

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News