5 հունվարի 2010 - 19:01 AMT
ՀՈԴՎԱԾ
2009 թ-ը ավարտվեց չլուծված հակամարտություններով եւ ընդհանուր լարվածությամբ
Հայաստանը եւ ԼՂՀ-ն չպետք է իրենց հույսերը կապեն համաշխարհային հանրության հետ, որը «թույլ չի տա» զինված բախումներ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ
2009 թ-ը ինչպես եւ կարելի էր ակնկալել ավարտվեց չլուծված հակամարտություններով, ընդհանուր լարվածությամբ եւ «չհասկացված» իրավիճակով Հարավային Կովկասում: Տարածաշրջանում «խաղաղություն եւ կայունություն» հաստատելու մասին Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հայտարարությունները ըստ էությամբ ի չիք դարձան, եթե կարելի է այդպես արտահայտվել, Ադրբեջանի նախագահի ամանորյա շնորհավորանքներով: Պաշտոնական Բաքուն հերթական անգամ այլ լուծում չգտնելով, նորից սկսել է սպառնալ պատերազմով:

Ալիեւի վարքագիծը կարելի է բացատրել նրանով, որ հունվարի վերջին նախատեսված է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը: Եվ քանի որ Մյունխենում գրեթե ոչ ոք լրջորեն «չնախատեց» Ալիեւին, Ադրբեջանի նախագահը երեւի որոշեց, որ կարող է շարունակել նույն ոճով: Ավելացնենք, որ նույնիսկ ԵԱՀԿ-ն սահմանափակվեց հերթական հայտարարությամբ, որը հակամարտող կողմերից ոչ մեկը լուրջ չի ընկալում: Նաեւ կարելի է ենթադրել, որ Բաքուն դժգոհ լինելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ եվրոպական դիտորդների եզրակացությամբ, հերթական անգամ որոշել է մահակ ճոճել: Թե ինչ կստացվի դրանից` դժվար է ասել: Սակայն ամեն դեպքում Հայաստանը եւ ԼՂՀ-ն չպետք է իրենց հույսերը կապեն համաշխարհային հանրության հետ, որը «թույլ չի տա» զինված բախումներ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ: Հանրությունը միանգամայն կարող է լվանալ ձեռքերը եւ նայել թե ինչ դուրս կգա Ալիեւի ավանտյուրայից: Իսկ հակահայկական հիստերիան Ադրբեջանում հասել է համարյա գագաթնակետին, եւ պետք է ընդամենը միայն փոքր առիթ, որպեսզի անցյալ տարվա մարտի 4-ի իրադարձությունները վերաճեն ավելի լուրջ բախման: Կարդալով Ալիեւի ելույթները, տպավորություն է ստեղծվում, որ նրանք չեն փոխվում, ուղղակի որոշ չափով համապատասխանեցվում են այն լսարանին, որի առջեւ նա ելույթ է ունենում:

Իր պաշտանակցից ետ չի մնում նաեւ Վրաստանի նախագահը: Նույն անհիմն սպառնալիքները, նույն ռազմաշունչ հռետորությունը: Եվ եթե Ալիեւը համեմատած Ադրբեջանի հետ սպառնում է փոքր երկրին, ապա Սահակաշվիլին չգիտես ինչու որոշել է, որ կարող է «վախեցնել» Ռուսաստանին: Ի դեպ երկու արկածախնդրությունն էր ավարտվեցին բավականին վատ ինչպես Բաքվի, այնպես էլ Թբիլիսիի համար:

«Վրաստանի քաղաքացիները մեկ ձեռքով պետք է շարունակեն երկրի վերականգնումը, իսկ մյուս ձեռքում պետք է զենք բռնեն, որպեսզի պաշտպանեն երկիրը», - հայտարարել է Վրաստանի նախագահը: Հարցը միայն դրանում է, արդյո՞ք կցանկանան Վրաստանի քաղաքացիները անել դա: Հավասարապես ինչպես նաեւ Ադրբեջանի քաղաքացիները...

Ինչ վերաբերվում է Թուրքիային, ապա Անկարան միշտ առանձնացել է համարժեք վարքագծով, եւ երբեք անիմաստ չի ճոճի յաթաղանով: Ահա եւ հիմա Անկարա են կանչվել Թուրքիայի դեսպանները բոլոր երկրներում 2010 թ-ի գործողությունների հստակեցման համար: Խորհրդաժողովը, որը գումարել է Թուրքիայի ԱԳ նախարարը անցկացվում է «Ժողովրդավարություն, անվտանգություն եւ կայունություն: Թուրքիայի արտաքին քաղաքականությունը գլոբալ առումով» անվան տակ: Ինչպես միշտ չկա ոչ մի հիստերիա, ոչ մի հայտարարություններ դեպի ոչ բարեկամական երկրներ, մասնավորապես դեպի Հայաստան: Ամեն ինչ քաղաքակիրթ եւ դրա հետ մեկ տեղ վտանգավոր է:

Դժբախտաբար Իրանը մուտք գործեց նոր տարի բողոքի ակցիաներով: Սակայն, մեզ թվում է, որ 2010 թ-ն չի լինի նոր հեղափոխություն կարող է եւ չլինել` ուժերը չափազանց անհավասար են. նախագահ Ահմաջինեջադը եւ գերագույն առաջնորդ Ալի Համենեհին պահում են երկիրը հնազանդության մեջ, չնայած ընդդիմության հուսահատ փորձերը փոխել երկրի կարգը:

Եվ վերջապես Ռուսաստանը` մեր հյուսիսային հարեւանը, որը միշտ առանձնանում է իր ծայրահեղություններով եւ որեւէ հստակ տարածաշրջային քաղաքականության բացակայությամբ` լինի դա Հյուսիսային Կովկասի նկատմամբ, թե ընդհանուր առմամբ ողջ տարածաշրջանի: Դեռ կենդանի է կայսերական մտածելակերպը, որը խանգարում է ընդունել այնպիսի որոշումներ, որոնք երկիրը իրականում կդարձնեն գերտերություն: Ի դեպ, այդ մտածելակերպը դժվար թե կվերանա առաջիկայում:

Հայաստանը մուտք է գործում 2010 թ-ն ոչ այնքան վատ վիճակում, ավելի վատ էլ է եղել: Թե ինչպես կզարգանան ներքաղաքական գործընթացները ուղղակիորեն կապված է Արձանագրությունների վավերացման, կամ չվավերացման հետ: Թեւ պետք է ընդունել, որ հայ հասարակությունը շատ մեծ նշանակություն է տալիս այդ փաստին, որովհետեւ դա խաղ է նախապես հայտնի արդյունքով եւ ժամկետով` ապրիլ ամիս: ԱՄՆ-ի կոնգրեսականները նորից կսկսեն քննարկել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը, որի ընդունման հավանականությունը 2010 թ-ն 50-50 է: Ամենայն հավանական է, որ Հայոց ցեղասպանության 95-ամյակին կլինեն ինչ որ փոփոխություններ ինչպես համաշխարհային հանրության, այնպես էլ Թուրքիայի դիրքորոշման մեջ:

Մի խոսքով, Աստված տա մեզ չի սպասի ոչ մի ֆորս-մաժոր իրավիճակ: Նաեւ հուսանք, որ Իլհամ Ալիեւի հայտարարությունները, որը պատրաստ է 10 հազար մարդ զոհաբերել Ղարաբաղը վերադարձնելու համար, այնպես էլ կմնան հայտարարություններ:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News