Հայաստանյան ըմբիշները, որոնք հանդես էին գալիս մինչև 55, 66, 84 և 120 կգ քաշային կարգերում, մնացին առանց մեդալների:
Միհրան Ջաբուրյանը (55կգ) երկու մենամարտ անցկացրեց և 1/4 եզրափակչում դուրս մնացած հետագա պայքարից: Ժիրայր Հովհաննիսյանը (66կգ) պարտություն կրեց 1/8 եզրափակչում` առաջին իսկ մենամարտում: Ռուսլան Բասիևը (120կգ) նույնպես չկարողացավ շարունակել պայքարը և լքեց առաջնությունը 1/8 եզրափակչում:
Հայաստանի ազատ ոճայինների հավաքականը Եվրոպայի առաջնությունում ընդամենը մեկ մեդալ նվաճեց: Արծաթե մեդալակիր դարձավ Մուսա Մուրտազալիևը (74կգ): Նրա շնորհիվ Հայաստանի հավաքականը հավաքեց 17 միավոր և 43 երկրների շարքում զբաղեցրեց 11-րդ տեղը:
Հերթական անգամ իր հնարավորությունները փայլուն կերպով ցուցադրեց Հայաստանի տիտղոսակիր մարզիկներից մեկը` Ռոման Ամոյանը (55 ք/կ), որն իր հաշվին ունի աշխարհի, Եվրոպայի առաջնությունների և օլիմպիական խաղերի մեդալներ: Նա առանց խնդիրների հաղթեց բոլոր մրցակիցներին և դարձավ Եվրոպայի չեմպիոն: Պետք է նշել, որ Ամոյանն առաջնության միակ ըմբիշն է եղել, որը բոլոր մենամարտերում վստահ հաղթանակ է տարել` մրցակցին չզիջելով ոչ մի միավոր:
Մեծահասակների շարքում Եվրոպայի առաջնությունում առաջին անգամ հանդես է եկել Արթուր Ալեքսանյանը (96 ք/կ), որը երիտասարդների շարքում աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթող է: Ալեքսանյանը հաղթանակ է տարել բոլոր մարտերում և դուրս եկել եզրափակիչ: Բայց այստեղ երիտասարդ մարզիկին փորձը չի բավականացրել և նա երկու փուլերում զիջել է Տիմոֆեյ Ձեինչենկային (Բելառուս)` նվաճելով արծաթե մեդալ:
Իհարկե, ըմբշամարտի բոլոր սիրահարները Յուրի Պատրիկեևից ակնկալում էին ոսկե մեդալ, քանի որ Հայաստանի ներկայացուցիչը բազմիցս ցույցադրել է իր ուժը տարբեր առաջնություններում: Սակայն նա զիջեց մրցակցին միայն կիսաեզրափակիչում և այս անգամ նվաճեց բրոնզե մեդալ:
Երրորդ տեղը զբաղեցրեց Արթուր Շահինյանը: Նա հատկապես լավ դրսևորեց իրեն բրոնզի համար պայքարում և հաղթեց գերմանացի Յան Ֆիշերին, որին պաշտպանում էր ողջ դահլիճը:
Այս մեդալների շնորհիվ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հավաքեց 41 միավոր և 43 երկրների շարքում զբաղեցրեց պատվավոր 3-րդ տեղը:
Ոչ երկար դադարից հետո հավաքականները սկսելու են ուսումնամարզական հավաքները և մասնակցելու են տարբեր միջազգային մրցաշարարի: Բայց, գլխավոր նպատակն աշխարհի առաջնությունն է, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 12-18-ը Ստամբուլում և այնտեղ խաղարկվելու են 2012-ի օլիմպիական խաղերի ուղեգրեր: