2011թ. օգոստոսին հուլիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գրանցվել է 0.6% գնանկում, այդ թվում, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նվազել են 1.0%-ով, ոչ պարենային ապրանքներինը`0.1%-ով, իսկ ծառայությունների ոլորտում արձանագրվել է սակագների 0.1% հավելաճ:
2011թ. օգոստոսին 2010թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 99.8%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 97.9%, ոչ պարենային ապրանքներինը` 101.9%, ծառայությունների սակագներինը` 102.2%:
2011թ. օգոստոսին 2010թ. օգոստոսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 104.8%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 106.9%, ոչ պարենային ապրանքներինը` 103.0%, ծառայությունների սակագներինը` 102.1%, իսկ հունվար-օգոստոսին 2010թ. հունվար- օգոստոսի համեմատ` համապատասխանաբար 108.8%, 113.2, 103.1 և 104.3%:
2011թ. օգոստոսին 2010թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 104.0%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 104.4%, ոչ պարենային ապրանքներինը` 102.8%, ծառայությունների սակագներինը` 103.7%:
Երևանում կայացած մամլո ասուլիսում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը նշել է, որ աշխատավարձերի աճը 2011թ. հունիսին 2010թ. հունիսի համեմատ կազմել է 4,9 տոկոս:
Ինչ վերաբերում է հուլիսի ցուցանիշներին, ապա, ըստ Մարտիրոսյանի, հունիսի համեմատ սպառողական շուկայում հուլիսին գրանցվել է 3 տոկոս գնանկում: Սննդամթերքի գների անկումը կազմել է 5,9 տոկոս, առաջին հերթին շնորհիվ բանջարեղենի, մրգերի գների նվազմանը: Մարտիրոսյանը նշել է նաև, որ ավանդաբար հուլիսին ու օգոստոսին գրանցվում է գնանկում սպառողական շուկայում: Մասնավորապես, հուլսին 1994թ. ի վեր միշտ գնանկում է գրանցվել, իսկ օգոստոսին՝ 1997թ. մինչև 2009թ., բացառություն է կազմել միայն 2010թ.:
«Պարենային ապրանքների շարքում արձանագրվել է մսի գնի աճ 0.5 տոկոսով, կաթնամթերքի` 0.5 տոկոսով, բուսական յուղ և կարագ` 1.1 տոկոսով, շաքարավազ` 0.3 տոկոսով, սուրճ, թեյ, կակաո` 0.1 տոկոսով, հրուշակեղեն` 0.2, իսկ ձուկն էժանացել է 0.2 տոկոսով, բանջարեղեն և կարտոֆիլ` 2.1»:
Մարտիրոսյանը նաև հավելել է, որ ընթացիկ տարվա 5 ամսվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է գնաճ 5 տոկոսի մակարդակում: «Պարենային ապրանքների գներն այդ շրջանում աճել են 8 տոկոսով, ոչ պարենային` 2 տոկոսով, սպասարկման ոլորտի ծառայությունների սակագները` 2.3»,- ասել է նա և հավելել, որ այս տարվա մայիսին անցյալ տարվա մայիսի համեմատ արձանագրվել է 9 տոկոս գնաճ: «Այս շրջանում գների ոչ մեծ աճ արձանագրվել է հացամթերքի ոլորտում` 16.9 տոկոս, կաթնամթերքի` 22.4 տոկոս, բանջարեղենի և կարտոֆիլի` 35.4 տոկոս, մրգերի` 19.9 տոկոս, ձվի` 20.5, մսի` 9 տոկոս»,- նշել է նա:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2011թ. օգոստոսին հուլիսի համեմատ գրանցվել է սպառողական գների 1.4-0.1% գնանկում, ընդ որում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Մարտունիում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.6%-ով:
2011թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 0.1% և 0.2% գնաճ: 2011թ. օգոստոսին 2010թ. օգոստոսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 24.6% և 29.9%-ով, իսկ 2010թ. դեկտեմբերի համեմատ`22.7% և 25.5%-ով, հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:
Այսօր «Սուպեր» ապրանքանիշի բենզինը կարելիէ ձեռք բերել 500 դրամով, «Պրեմիում»` 470 դրամով, «Ռեգուլար»` 450 դրամով: